Ադրբեջանը փորձ է անում հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք. Փաշինյան

ԼԼուսինե Մուրադյան

Ադրբեջանը փորձ է անում հայ գերիներին օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք: Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու գերիների հարցը 2 տարի անց լուծված չէ:

«Շատ պարզ պատճառով. որովհետև Ադրբեջանը փորձ է անում այդ մարդկանց՝ մեր եղբայրներին, օգտագործել որպես քաղաքական սակարկության գործիք, ընդ որում՝ ոչ թե կոնկրետության մեջ, այլ՝ որպես Հայաստանի վրա ճնշման գործիք»,- ասաց Փաշինյանը:

Հարցին՝ հայկական կողմն էլ ուներ նման «գործիք», բայց փոխանցեց Բաքվին: Խոսքը ականապատ դաշտերի քարտեզների մասին է. դա ճի՞շտ որոշում էր, Փաշինյանը պատասխանեց, որ, համենայնդեպս, սխալ որոշում չի համարում:

«Եթե մենք ուզում ենք տարածաշրջանում խաղաղություն, իսկ մենք ուզում ենք, դա այդ անկեղծության արտահայտությունն էր: Այսինքն՝ եթե Ձեր կանխավարկածն այն է, որ եթե այդ քարտեզները չտայինք, հիմա գերիներ չէին լինի, ես այդպես չեմ մտածում, որովհետև, ի վերջո, պիտի տայինք այդ քարտեզները:

Միջազգային հանրությունը մեզ կոչ էր անում միակողմանի քայլեր ձեռնարկել վստահությունը մեծացնելու ուղղությամբ, և մենք այդ քայլը արել ենք՝ որպես մարդասիրական քայլ՝ մեր անկեղծությունը ի ցույց դնելու խաղաղության ջանքերում»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում