Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ. Արթուր Հովհաննիսյան

ԿԿարմեն Ղուկասյան

Կանադայի Վանկուվեր քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) տարեկան 30-րդ նստաշրջանը, որին մասնակցել է ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Ազգային ժողովի պատվիրակության անդամ Արթուր Հովհաննիսյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ ժողովրդավարության, մարդու իրավունքների և հումանիտար հարցերի հանձնաժողովի նիստում:

«Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Թեև մեզ շրջապատող խոր մտահոգությունները կարող են վախ սերմանել շատերի մեջ, սակայն մեզ համար` որպես ԵԱՀԿ անդամ երկրների ներկայացուցիչներ, կարևոր է գնահատել իրավիճակը և վճռական գործողություններ ձեռնարկել մարդկանց իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Հայաստանը հավատարիմ է մեր տարածաշրջանում խաղաղության հաստատմանը և ամեն քայլ ձեռնարկում է այդ ուղղությամբ: Մինչդեռ Լեռնային Ղարաբաղի 120 000 բնակիչ արդեն երկու հարյուր օրից ավելի շրջափակման մեջ է:

Ուզում եմ հիշեցնել, որ փետրվարի 22-ին Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանի դեմ իրավականորեն պարտադիր ժամկետային միջոց է կիրառել` ի պատասխան Հայաստանի գործի: Դատարանը որոշեց, որ առկա է Ռասսայական խտրականության վերացման կոնվենցիայով նախատեսված հայերի իրավունքներին անուղղելի վնաս հասցնելու անմիջական վտանգ: Հանձնարարվել է Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները` Լաչինի միջանցքով երկու ուղղություններով մարդկանց, մեքենաների և բեռների անսահմանափակ տեղաշարժն ապահովելու համար:

Ցավոք, Ադրբեջանը չի կատարել միջազգային դատարանի որոշումը և ավելի է սրել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Հունիսի 15-ից Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքով անցնելու հնարավորությունը, այդ թվում` Կարմիր խաչի և խաղաղապահ ուժերի համար: Իրավիճակը սարսափելի է, քանի որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը բախվում է սննդի, դեղորայքի և այլ անհրաժեշտ արագ վերջացող պաշարների սպառվելու խնդրի հետ:

Այժմ, առավել քան երբևէ, հրամայական է մեր ուշադրությունը կենտրոնացնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող զարգացումների վրա` հայտարարությունների, բանաձևերի եւ, ամենակարևորը, կոնկրետ գործողությունների միջոցով: Մենք պետք է ընդունենք, որ այս մարդկանց իրավունքները նույնքան կարևոր են, որքան մեր բոլորինն այսօր այստեղ: Հանդես գալով Լեռնային Ղարաբաղում ժողովրդի իրավունքների և անվտանգության համար` մենք պաշտպանում ենք մարդու իրավունքների մեր արժեքները, որոնք համամարդկային են` անկախ իրենց աշխարհագրությունից:

Շնորհակալություն»,- նշել է Արթուր Հովհաննիսյանը:

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Բոլորի համար պետք է ընդունելի լինի ոչ միայն գազի, այլև ցանկացած ապրանքի համար վճարել փողով, ոչ թե ինքնիշխանությամբ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Գյուղատնտեսություն ասելով՝ հասկանում ենք ինտենսիվ գյուղատնտեսություն, տոհմային անասնաբուծություն, ինտենսիվ այգիներ. Պապոյան

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Հայկական արտադրանքի ստանդարտները բարձր են և ԵԱՏՄ-ում նախանձելի առավելություն ունեն. Էկոնոմիկայի նախարար

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պապոյանը՝ կարկտահարությունից տուժածների փոխհատուցման և ապահովագրական վճարումների մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Պետք չի լինել այնտեղ, որտեղ ո՛չ դու ցանկություն ունես լինելու, ո՛չ մյուսները. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

Կոնկրետ որևէ պայմանավորվածություն այս պահին չկա. Միրզոյանը՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հնարավոր հանդիպման մասին

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում