Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

10-15 րոպե է մնացել և դուրս եկել. Փաշինյանը՝ Աննա Հակոբյանի՝ բունկերում գտնվելու մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքների ուսումնասիրման քննիչ հանձնաժողովում անդրադարձավ կնոջ՝ Աննա Հակոբյանի՝ պատերազմի ընթացքում Ստեփանակերտում գտնվելուն:

«Կնոջս հետ կապված պատմությունը հետևյալն է. երբ որ պատերազմը սկսվել է, կինս ինձ ասել է, որ երբ որ այնտեղ պատերազմ է, ես չեմ կարող Երևանում պարապ մնալ, գնամ այնտեղ, գոնե մարդիկ կլինեն, օգնություն ցույց տալու խնդիր կլինի և այլն, և բնականաբար, այնտեղ տեղյակ են եղել:

Այդ օրերին Ստեփանակերտը լքել էին բազմաթիվ մարդիկ, կանայք, ընտանիքներ, և իմ կնոջ այնտեղ գտնվելու սիմվոլիկ իմաստն այն էր, որ մենք նաև մեր ներկայությունն այնտեղ ապահովեինք: Այնտեղ կային մարդիկ, որոնք չէին կարողացել դուրս գալ, սննդի խնդիր կար և այլն, տարբեր օգնության հարց. կնոջս այնտեղ մեկնելու նպատակը եղել է դա: Հընթացս, բնականաբար, նաև ԼՂ ղեկավարության հետ շփում է եղել, և գաղափար է հնչել, որ գուցե իմաստ ունի, որ 10 րոպեով գնանք, որ հրամկազմը տեսնի, որ Հայաստանի վարչապետի կինը գտնվում է Ստեփանակերտում: Եղել են մարդիկ, որ մտածել են, որ դա դրական ներգործություն կունենա, որ մանավանդ ծանր մթնոլորտում վարչապետի ընտանիքի անդամը այնտեղ է գտնվում, և առաջարկ է եղել գնալ, 15 րոպեով քաղաքավարական այց անել հրամկազմին: Այդ այցը եղել է, գնացել է, ողջունել, 10-15 րոպե մնացել է և դուրս է եկել, որից հետո երբ որ մարտական գործողութունները շարունակվել են, կինս իր նախաձեռնությամբ կանանց դիմել է կոչով: Եվ ձևավորվել է կամավորական ջոկատ, որը Սյունիքի մարզում իրականացրել է մարտական պատրաստություն, որից հետո եղել է նաև մարտական դիրքում, իհարկե, ոչ ամենաառաջին գծում, երկրորդ գծում՝ մարտական դիրքում, իրականացրել են մարտական հերթապահություն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում