ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոսկվա

ԼԼիլիթ Ասատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

Մոսկվայի Վնուկովո օդանավակայանում վարչապետին դիմավորել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը:

Մայիսի 25-ին վարչապետը Մոսկվայում կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստին:

Այցի շրջանակում տեղի կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը: Նախատեսված է նաև ՀՀ վարչապետի, ՌԴ նախագահի և Ադրբեջանի նախագահի եռակողմ հանդիպում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում