Սևանա լճում և առափնյա գոտիներում հսկողություն կիրականացնեն ջրային պարեկները. նախագիծ

ԼԼուսինե Մուրադյան

Գեղարքունիքի տարածքում ջրային պարեկային ծառայության ստորաբաժանում կստեղծվի: Այդ մասին նախագիծը ԱԺ նիստին ներկայացրեց ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը:

Ջրային պարեկները կատարելու են նավավարի սթափության վիճակի զննություն, լողամիջոցի զննում, արձագանքելու են ձկնագողության դեպքերին, ջրային ավազաններում և առափնյա գոտիներում պահպանելու են նաև հասարակական կարգը: Խեղդվողներին փրկելու գործառույթը ևս նրանց է վերապահված լինելու:

Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի տեղակալ Արմեն Խաչատրյանը նշեց, որ ողջունելի նախագիծ է:

«Գոտին զգոսարջային գոտի է (Սևանա լճի - խմբ.), և մարդիկ այդտեղ հանգստանում են, օգտագործում են ոգելից խմիչքներ, և բավականին մեծ է հանցագործությունների և վարչական իրավախախտումների թույլտրման հավանականությունը, բավականին ռիսկային հատված է»,- ասաց նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում