Հայաստանում գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոններ կստեղծվեն

ՎՎահե Կոստանդյան

Որ Հայաստանում գյուղացու արտադրածը դաշտում չմնա և արագ իրացվի, երկրում կստեղծվեն գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոններ: Հայաստանի գյուղատնտեսական ոլորտի զգալի հատվածը փոքր ֆերմերային տնտեսություններն են, որոնց հետբերքահավաքային կորուստը 20-30 տոկոս է կազմում:

Հովսեփ Պատվականյան (Հայաստանի ներդրումային խորհրդի ղեկավար) - Ունենում են իրացման խնդիր, ստանդարտներին համապատասխանեցման խնդիր, ունենում են գնային խնդիրներ, պլանավորման խնդիրներ: Սա գալիս է նրանից, որ գոյություն չունի համակարգ, որով հնարավոր լինի պլանավորել, կանխատեսում անել:

Հայաստանի ներդրումային հիմնադրամի և էկոնոմիկայի նախարարության համատեղ ծրագրին աջակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկն ու Միացյալ թագավորության «Լավ կառավարման» հիմնադրամը: Ինչ մշակել և որքան՝ ֆերմերին հետաքրքրող պլանավորման խնդիրները կարող են լուծել լոգիստիկ կենտրոնները:

Արման Խոջոյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ) - Լոգիստիկ շղթաները կարող են կապը ապահովել ֆերմերների և շուկաների` դրանք կլինեն թե՛ տեղական, թե՛ արտաքին շուկաներ և կկարողանան հստակ պայմանագրային սկզբունքով թելադրել ֆերմերին, թե ինչ մշակաբույսեր այսօր պահանջարկ ունեն:

Գյուղմթերքի մթերման ու բաշխման կենտրոնները կարևորվում են նաև սննդի անվտանգության տեսանկյունից՝ ասում է էկոնոմիկայի նախարարի տեղակալը: Որ մթերքն ինչ ծագում ունի. հնարավոր կլինի ապահովել գյուղմթերքի հետագծելիությունը: Նախարարությունը ուսումնասիրել է նաև, թե արտաքին շուկաներում Հայաստանի ընկերությունների հետ կնքած պայմանագրերի քանի տոկոսը չի կատարվում:

Արման Խոջոյան - Հայաստանի ընկերությունների կնքած պայմանագրերի շուրջ 30 տոկոսը չի մատակարարվում:

Հայաստանում լոգիստիկ կենտրոններ կան, սակայն ընդլայնելու և զարգացնելու կարիք կա: Նախնական փուլում մեկ լոգիստիկ կենտրոն կգործի Երևանին մոտ, ևս երկուսը` Հայաստանի հյուսիսում և հարավում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում