Գյուղատնտեսական հետազոտությունների կենտրոնում մեկնարկել է սերմերի հավաստագրման գործընթացը: Գարնան գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ կենտրոնը պարտադիր ստուգում և հավաստագրում է երկրում արտադրվող ու ներկրվող սերմերը:
Հասմիկ Սեյրանյան (հետազոտող լաբորանտ) - Հացահատիկը, 90 տոկոսից եթե ծլունակությունը ցածր եղավ, դա արդեն ոչ կոնդիցիոն սերմ ա:
Ներկրված սերմերը հիմնականում համապատասխանում են պետական չափորոշիչներին, ասում են մասնագետները, սակայն վերջին տարիներին տեղում արտադրողները ևս փորձում են հետ չմնալ ու որակով սերմ արտադրել:
Մերուժան Զադայան (Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնի հետազոտությունների բաժնի ղեկավար) - 2022 թվականին դա 67 տոկոս էր կազմում ներկրված սերմերը և 33 տոկոս՝ արտադրված սերմերը, իսկ նախկինում ավելի շատ էր ներկրվածը: Մենք տենդենցը տեսնում ենք, որ արտադրվող սերմերի մասը տարեցտարի ավելի է շատանում:
Հասմիկ Սեյրանյան - Քաղհան են անում, պայքար են տանում մոլախոտերի դեմ, և տարեցտարի ոչ կոնդիցիոն սերմերը, այսինքն՝ այն սերմերը, որոնք չեն համապատասխանում պետական չափորոշիչներին, հետզհետե քչանում են:
Հիմա կառավարությունը մեծապես կարևորում է, որ ֆերմերը ցանի հավաստագրված սերմ, որի տնտեսական էֆեկտն ավելի մեծ է: Պետպատվերի շրջանակում այս տարի ևս փորձաքննության կենթարկվի 12 տոննա սերմ: Արդեն հավաստագրման հինգ հայտ են ստացել:
Մերուժան Զադայան - Առավելությունը նրանում է, որպեսզի ֆերմերն իմանա՝ վաճառվող սերմերը ինչքանով են արդարացնելու իր նպատակները, դա նույնն է, որ առանց պիտակի վաճառվի ինչ-որ մի բան, մարդը գնի և չհասկանա դրա նպատակը՝ արդյոք դա կծլի՞:
Կենտրոնից ֆերմերներին հորդորում են՝ գարնանացանի համար գնել միայն հավաստագրված ու պիտակներով սերմեր: Բացի հացահատիկից, այս օրերին նաև անտառտնկման նպատակով են սերմերի փորձաքննություններ արվում: Գյուղատնտեսական հետազոտությունների և հավաստագրման կենտրոնը հորդորում է բոլորին, ովքեր ստացել են նույնիսկ սերմերի նոր սորտեր, դիմել գործակալություն, հավաստագրել արտադրանքը, նոր վաճառել: Հայաստանում թույլատրված սերմերի ցանկում ավելի քան 600 տեսակ է գրանցված:

Գևորգ Պապոյանն ընդունել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղարին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Աբհիջիթ Բաներջիին

Այլընտրանքը կարող է ՀՀ-ՌԴ առողջ հարաբերությունների հիմք լինել

ԽՍՀՄ-ից հետո ներդրված միակ տեխնոլոգիան տեսախցիկներն են. էկոնոմիկայի նախարարը՝ «Արարատցեմենտի» մասին

Վաչե Հովակիմյանը և Էդգար Հայրապետյանը լրացրել են միջազգային վարպետի երրորդ նորմաները․ Վաչեին պաշտոնապես կշնորհվի միջազգային վարպետի կոչում

Բեռլինի թանգարանային կղզու վեց թանգարանի ավելի քան 50 նմուշ է բերվել Հայաստան․ ցուցադրությունը կգործի մինչև մարտի 21-ը

Մադրիդի քաղաքապետարանը ՀՀ դրոշի գույներով լուսավորել է Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

ՌԴ Պետդումա է անցել 5 քաղաքական ուժ

Թբիլիսիի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի Հանրապետության դրոշի գույներով

Հանրապետության Հրապարակը հիմա. վարչապետը տեսանյութ է հրապարակել



