Պետական միջոցներով ուսումնասիրվում է ցանքատարածքներում հիվանդությունների տարածումը

ՎՎահե Կոստանդյան

Տարին տեղումնառատ չէր, ինչը կարող է նպաստել մկնանման կրծողների բազմացմանը: Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնը մեկ շաբաթից կսկսի ուսումնասիրությունը:

Գառնիկ Հովհաննիսյան (Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի տնօրեն) -  Իրականացվելու է մոնիթորինգ, որի արդյունքում եթե կտեսնենք, որ կա վարակվածության բարձր աստիճան, մենք դրան էլ ենք պատրաստ, ունենք համապատասխան թունանյութերը, որ կտրամադրվեն անվճար մեր համայնքներին:

Պետական միջոցներով մշտադիտարկվում է ոչ միայն մկնանման կրծողների, այլև մորեխների բազմացումը: Պտղաբուծության, բանջարաբուծության ու հացահատիկային մշակաբույսերի հիվանդությունների մասով այս տարի ևս շուրջ 180 հազար հեկտարի վրա մշտադիտարկում կանեն: Սա անհրաժեշտ է հիվանդությունների դեմ ճիշտ պայքարի տեսանկյունից, նաև զգալի նվազում է ֆերմերի ծախսը, իսկ սննդամթերքում կրճատվում են պեստիցիդների մնացորդները:

Գառնիկ Հովհաննիսյան - Գյուղացիներին հորդորում ենք թունաքիմիկատներ օգտագործելիս հետևեն գյուղատնտեսների խորհուրդներին և չչարաշահեն:

Մասնավորապես, անցած տարի թունաքիմիկատների չարաշահման դեպքեր գրանցվել են Արարատի մարզի խաղողի այգիներում, ինչը կարող էր այգիների չորացման պատճառ դառնալ:

Գառնիկ Հովհաննիսյան - Անցած տարի մեզ գյուղացիները տեղեկացրին, աhազանգեցին, որ խաղողի վազերի մոտ ունեն չորացումներ: Լաբորատոր փորձաքննություն անցկացրեցինք և պարզեցինք, որ մոլախոտի դեմ պայքարի միջոցները չափաբաժնից շատ է օգտագործված, ինչի հետևանքով վնասվել է:

Եթե կլիման անակնկալներ չմատուցի, գարնան գյուղատնտեսական աշխատանքները շուտ կսկսեն, ասում է Գյուղատնտեսական ծառայությունների կենտրոնի ղեկավարն ու հորդորում ցանկացած հիվանդության նախանշանի դեպքում անմիջապես տեղեկացնել իրենց:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում