Սենատոր Մենենդեսը դեմ է Թուրքիային F-16 վաճառելու՝ Բայդենի վարչակազմի առաջարկին

ԴԴավիթ Մուրադյան

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի գլխավորած պատվիրակությունը Մևլութ Չավուշօղլուի հրավերով մեկնել է Թուրքիա՝ հանդիպելու և քննարկումներ ունենալու Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները:

Նախատեսվում է, որ Իրանի ԱԳ նախարարը թուրք պաշտոնյաների հետ կքննարկի երկու երկրների քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային կարևոր հարցեր։ Հատուկ ուշադրություն է դարձվելու Հարավային Կովկասի իրավիճակին՝ հաշվի առնելով դրա կարևոր նշանակությունը տարածաշրջանային անվտանգության հարցում: Այցի շրջանակում նախատեսվում է քննարկել նաև Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի Թուրքիա առաջիկա այցի հետ կապված նախապատրաստական հարցեր:

Ավելի վաղ Աբդոլլահիանը աշխատանքային այցեր էր կատարել Լիբանան և Սիրիա։ Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ակնկալվում է, որ Թուրքիայից հետո Իրանի ԱԳ նախարարը կայցելի Ռուսաստան:


ՇՎԵԴԻԱՆ ՔՐԴԵՐԻ ՑՈՒՅՑՆ ԷՐԴՈՂԱՆԻ ԴԵՄ ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՉԻ ՀԱՄԱՐՈՒՄ

Շվեդիայի դատական իշխանությունը հրաժարվել է հետաքննել Թուրքիայի նախագահ Էրդողանի խամաճիկի հետ կապված՝ Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմնակիցների գործողությունը։ Այս մասին հայտնում է Aftonbladet պարբերականը։

Բողոքի ակցաին, որի ընթացքում կախաղան է հանվել Էրդողանի պատկերով խամաճիկը, տեղի է ունեցել հունվարի 11-ին՝ Ստոկհոլմում։ Աղբյուրի համաձայն՝ Շվեդիայի դատախազությունը ցուցարարների գործողություններն անօրինական չի համարել։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրաժարվել են Անկարային արտահանձնել մոտ 130 քրդերի, որոնց թուրքական կողմը համարում է ահաբեկիչներ։ Նա հիշեցրել է, որ մի շարք անձանց արտահանձնումը պայման է, որպեսզի հաստատվի այդ պետությունների մուտքը Հյուսիսատլանտյան դաշինք։


ՄԵՆԵՆԴԵՍԸ ԴԵՄ Է ԹՈՒՐՔԻԱՅԻՆ F-16 ԿՈՐԾԱՆԻՉՆԵՐ ՎԱՃԱՌԵԼՈՒՆ

Ամերիկացի սենատոր, Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեմոկրատ նախագահ Բոբ Մենենդեսը դեմ է արտահայտվել Թուրքիային F-16 կործանիչների վաճառքին։ «Բազմիցս ասել եմ, որ կտրականապես դեմ եմ Թուրքիային F-16 ինքնաթիռներ վաճառելու՝ Բայդենի վարչակազմի առաջարկին»,- ասել է Մենենդեսը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը Կոնգրեսին հայտնել է, որ մտադիր է Թուրքիային 20 միլիարդ դոլար արժողությամբ F-16 կործանիչներ վաճառել։ Գործադիրը մի քանի ամիս ոչ պաշտոնական բանակցություններ է վարել Կոնգրեսի հետ՝ նրա հավանություն ստանալու համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում