ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել. Փաշինյանը՝ դիտորդական առաքելության աշխատանքի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Ես ուզում եմ արձանագրել և ողջունել ԵՄ-ի քաղաքացիական դիտորդական առաքելության աշխատանքի մեկնարկը Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Այդ մասին Կառավարության նիստի ընթացքում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՞

Նա հիշեցրեց, որ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք է բերվել Պրահայում քառակողմ հանդիպման ընթացքում հոկտեմբերի 6-ին:

«Պետք է հաճույքով արձանագրեմ, որ ԵՄ-ի գործընկերները շատ օպերատիվ են արձագանքել և որոշումներ կայացրել: Եվ նախապատրաստող խումբն արդեն Հայաստանում է, արդեն աշխատում է, և հիմնական խումբը՝ 40 հոգուց կազմված դիտորդական առաքելությունը, առաջիկայում կժամանի Հայաստան:

Ի սկզբանե պլանավորված է, որ 2 ամիս պիտի աշխատի դիտորդական առաքելությունը, և մեր փորձագիտական դաշտում կարծիքներ են հնչում, որ պետք է երկարացնել առաքելության ժամկետը կամ փորձել առաքելությունը դարձնել մշտական, ես համոզված չեմ դրանում, բայց ամեն դեպքում մի թեմա է, որ մեր հանրության և փորձագիտական շրջանում քննարկում է, եթե մենք տեսնենք որ նման հնարավորությւուն և անհրաժեշտություն, չեմ  բացառում, որ ավելի խորը կուսումնասիրենք խնդիրը»,- նշեց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում