Ամերիկյան «Time»-ը՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի մասին

ՄՄերի Ներսիսյան

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ՀԱՍԿԱՑԵԼ Է, ԹԵ ՈՐՔԱՆ ԼՈՒՐՋ Է ՍՊԱՌՆԱԼԻՔԸ. TIME

Ամերիկյան Time ամսագիրն անդրադարձել է Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիային՝ նշելով, որ զարմանալի չէ, որ Միացյալ Նահանգներն աջակցություն է հայտնում ժողովրդավարական Հայաստանին, որը պարբերաբար հարձակումների է ենթարկվում իր ավտորիտար հարևանի կողմից: «Վաշինգտոնը, կարծես, հասկացել է, թե որքան լուրջ է սպառնալիքը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ աշխարհի համար»,- ասված է հոդվածում։

Անդրադարձ է կատարվում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Երևան կատարած այցին՝ «ի պաշտպանություն Հայաստանի անվտանգության և ժողովրդավարության՝ ընդդեմ Ադրբեջանի ապօրինի և մահաբեր հարձակումների»: Այդ այցը ներկայացվում է որպես Հարավային Կովկասում ԱՄՆ-ի կտրուկ ակտիվացման ցուցիչ:

Միևնույն ժամանակ, նշվում է, որ Սպիտակ տունը ևս փոխել է հակամարտության նկատմամբ իր ավանդական «երկկողմ» հռետորաբանությունը։

«Բայդենի վարչակազմը բազմաթիվ հանդիպումներ է նախաձեռնել Հայաստանի և Ադրբեջանի պաշտոնատար անձանց հետ՝ չնայած Ադրբեջանի ավտորիտար նախագահի սպառնալիքներին, որը 2003 թ. նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո հայատյացությունը դարձրել է իշխանության համախմբման իր բանաձևը»,- նշված է հոդվածում:


ԻՍՐԱՅԵԼԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆ

Իսրայելի պաշտպանության նախարարն այցելել է Ադրբեջան. այցի մասին պաշտոնական տեղեկություն է տարածվել միայն այն ժամանակ, երբ Բենի Գանցը արդեն վերադարձել Իսրայել: Ադբեջանում Իսրայելի պաշտպանության նախարարը հանդիպել է Իլհամ Ալիևի, Արդբեջանի պաշտպանության նապարարի և սահմանապահ ծառայության ղեկավարի հետ:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի և Իսրայելի միջև ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, տարբեր մասնագիտացումների ռազմական մասնագետների մակարդակով աշխատանքային հանդիպումների կազմակերպումը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Բենի Գանցն ընդգծել է երկու երկրի միջև ռազմավարական գործակցության կարևորությունը, ինչպես նաև տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հասնելու համար համատեղ ջանքերի անհրաժեշտությունը։


ՈՒԿՐԱԻՆԱՆ ՀՐԱԺԱՐՎԵԼ Է ՊՈՒՏԻՆԻ ՀԵՏ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ

Ուկրաինան պաշտոնապես հրաժարվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ցանկացած բանակցությունից։ Վոլոդիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որով գործողության մեջ է դրել Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի սեպտեմբերի 30-ի որոշումը, որն ընդունվել է՝ ի պատասխան Ռուսաստանի կազմում շրջանների ընդգրկման։

Կիևի որոշմանն արձագանքնել են Ռուսաստանում: Ուկրաինայի հետ բանակցելու համար պետք է սպասել գործող նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի դիրքորոշման փոփոխությանը, կամ սպասել Ուկրաինայի ապագա նախագահին, որը կփոխի իր դիրքորոշումն ի շահ ուկրաինացի ժողովրդի՝ ՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

ՌԴ-Ն ՉԷՐ ԿԱՐՈՂ ՉՕԳՆԵԼ ԴՈՆԲԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ. ԼԱՎՐՈՎ

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է որ Դոնբասի, Զապորոժեի և Խերսոնի շրջաններում տեղի ունեցած հանրաքվեները՝ ՌԴ-ին միանալու պահանջով, լիովին համապատասխանում են ՄԱԿ-ի կանոնադրությանը:

«Հանրապետությունների և շրջանների քաղաքացիներն իրենց գիտակցված քայլով կատարել են իրենց ընտրությունը»,- նշել է Լավրովը՝ հավելելով՝ Ռուսաստանը չէր կարող չօգնել Դոնբասի ժողովրդին և տեր չկանգնել Զապոռոժիեի և Խերսոնի շրջանների բնակիչներին անմարդկային ռեժիմից: Այսօր Ռուսաստանի Դաշնային Խորհուրդը վավերացրել է Լուգանսկի և Դոնեցկի Ժողովրդական հանրապետությունների, Զապոռոժիեի և Խերսոնի շրջանների ընդգրկումը Ռուսաստանի կազմ:


ԻՐԱՆԻ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ՝ ՄԻՋՈՒԿԱՅԻՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երբ մենք զգանք, որ համաձայնագրում մեր կարմիր գծերը պահպանվում են, և մենք կարող ենք տնտեսապես շահել պայմանագրի վերականգնումից, համաձայնությունն անպայման կկայանա»` հայտարարել է Իրանի արտգործնախարարը: Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, անդրադառնալով Իրան-ՄԱԳԱՏԷ համագործակցությանը, նշել է, որ շարունակել են երաշխիքների շրջանակներում համագործակցությունը գործակալության հետ: Աբդոլլահիանը հավելել է, որ եթե ամերիկյան կողմը շարունակի նույն ճանապարհով, որի շուրջ համեմատաբար ընդհանուր փոխըմբռնում է ստեղծվել, Իրանի և մյուս կողմերի միջև համաձայնությունը կկայանա։

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՐԵԱՆ ԵՎ ԱՄՆ-Ը ԿԱՄՐԱՊՆԴԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել են համագործակցության ամրապնդման մասին՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի կողմից իրականացված բալիստիկ հրթիռի հերթական արձակմանը: Սեուլն ու Տոկիոն ևս դատապարտել են հրթիռի արձակումը և պայմանավորվել ամրապնդել հետագա համագործակցությունը:

Ճապոնիայի կառավարությունը հայտարարել Է, որ հյուսիսկորեական բալիստիկ հրթիռը, ամենայն հավանականությամբ, արձակվել Է Խաղաղ օվկիանոսի կողմը: Սեուլը դիտարկում է նաև ՄԱԿ-ի կողմից Հյուսիսային Կորեայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում