Շահագրգռված ենք զարգացնել Իրանի հետ մեր հարաբերությունները. Նիկոլ Փաշինյան

ԳԳոհար Սարգսյան

Հայաստանն Իրանի հետ սերտ համագործակցում է: Այս մասին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` 

«Նյու Յորքում ես հանդիպում ունեցա Իրանի նախագահի հետ, մենք երկար, մանրամասն քննարկեցինք, զրուցեցինք մեր հարաբերությունների զարգացման մասին, այդ թվում՝ տարածաշրջանային իրավիճակը քննարկեցինք:

Շատ ինտենսիվ հարաբերությունների մեջ ենք, փոխայցելություններ են լինում, աշխատանքային քննարկումներ են լինում, հեռախոսազրույցներ են լինում: Մենք, իհարկե, շահագրգռված ենք Իրանի հետ մեր հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ: Փորձում ենք դրան ուղղված առավելագույն գործնական քայլեր ձեռնարկել»,- ասաց վարչապետը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում