ԱՊՀ սահմաններին իրավիճակը ուշադրություն է պահանջում. Պուտին

ԼԼիլիթ Ասատրյան

Ստեղծված պայմաններում արտաքին անվտանգությունը և ներքին կայունությունը ԱՊՀ երկրների զարգացման կարևորագույն պայմաններն են՝ ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ տեսակապով հանդիպման ժամանակ ասել է Վլադիմիր Պուտինը:

«Մարտահրավերները չեն պակասում, ավելին, երկարամյա հակամարտությունները սրվում են, նոր լուրջ խնդիրներ են առաջանում։ Մեծ ուշադրություն է պահանջում ԱՊՀ-ի սահմաններին իրավիճակը. հենց այնտեղ են ձևավորվում մեր անվտանգությանը սպառնացող մի շարք վտանգներ, եթե դրանք ժամանակին չկանգնեցվեն, բացասաբար կազդեն մեր երկրների վրա»,- նշել է ՌԴ նախագահը։

Նա ընդգծել է, որ Ռուսաստանի և ԱՊՀ երկրների գործակցությունը լուրջ ռեսուրս է ազգային տնտեսությունների աճի, դրանց մրցունակության և համաշխարհային շուկաներում ԱՊՀ պետությունների դիրքերի ամրապնդման համար։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում