Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարձակումները Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք. Նենսի Փելոսի

ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանը մեզ համար կարևոր նշանակություն ունի, և Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի մահացու հարվածները, հարձակումները Կոնգրեսի անունից խստորեն դատապարտում ենք։ Այդ մասին այսօր հայտարարեց ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հայտարարության ընթացքում:

Նա վերահաստատեց որպես ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահող երկիր Միացյալ Նահանգների դիրքորոշումը՝ ԼՂ հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ։

«Մենք շարունակում ենք հետևել իրադարձություններին։ Ցանկանում ենք ձգտել, որպեսզի բանակցային խաղաղ և տևական լուծում լինի Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը»,- հայտարարեց Փելոսին։
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում