ՌԴ-ն Թուրքիային է վաճառել С-400 համակարգերի նոր խմբաքանակ

ԴԴավիթ Մուրադյան

ԿՆՔՎԵԼ Է C-400-ՆԵՐԻ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՐՏԿՈՑԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավար Դմիտրի Շուգաևը «Բանակ-2022» միջազգային համաժողովում հայտնել է, որ Թուրքիայի հետ ստորագրվել է «Տրիումֆ» անունով C-400 զենիթահրթիռային համակարգերի երկրորդ մարտկոցի մատակարարման պայմանագիր:

«Պայմանագիրը նախատեսում է նաև համակարգերի առանձին բաղադրիչների արտադրության տեղայնացում»,- ասել է պաշտոնյան:

Շուգաևը նշել է, որ «Տրիումֆը» եզակի համակարգ է, և առայժմ ոչ մի պետություն չի կարողացել նման համակարգ ստեղծել:

ՊԱՅԹՅՈՒՆ ՂՐԻՄԻ ԶՈՐԱՄԱՍԵՐԻՑ ՄԵԿԻ ԶԻՆԱՊԱՀԵՍՏՈՒՄ

Օգոստոսի 16-ի լուսաբացին Ղրիմի Ջանկոյսկի շրջանի Մայսկոյե բնակավայրում՝ զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահպանության փլուզված հարթակի տարածքում հրդեհ է բռնկվել՝ հայտնել են տեղի իշխանությունները: Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ զինապահեստում պայթյունների պատճառը եղել է դիվերսիան:

Գյուղից տարհանվել է մոտ 2 հազար բնակիչ: Նշվում է, որ դեպքի հետևանքով տուժել է երկու մարդ:

Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնել են, որ կրակը տեղայնացվել է, շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները:

ԻՍՐԱՅԵԼԸ ՀԱՐՎԱԾԵԼ Է ՍԻՐԻԱՅԻ ՏԱՐՏՈՒՍ ԵՎ ԴԱՄԱՍԿՈՍ ՆԱՀԱՆԳՆԵՐԻՆ

Իսրայելի ռազմաօդային ուժերի չորս տակտիկական կործանիչներ առանց Սիրիայի օդային տարածք մուտք գործելու ութ կառավարվող հրթիռներով հարվածներ են հասցրել Սիրիայի Տարտուս և Դամասկոս նահանգներում, Սիրիայի հակաօդային պաշտպանությունը դրանցից երկուսը չեզոքացրել է:

Այդ մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, գեներալ-մայոր Օլեգ Եգորովը։

Նրա խոսքով՝ ավիահարվածների հետևանքով Սիրիայի զինված ուժերի երեք զինծառայող զոհվել է, ևս երեքը վիրավորվել է:

ԻՐԱՆԸ ԵՄ-ԻՆ Է ՓՈԽԱՆՑԵԼ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԸ

Թեհրանը Եվրամիությանն է ուղարկել միջուկային գործարքի վերականգնման առաջարկության պատասխանը: Ադ մասին հաղորդել Է Al Jazeera-ն՝ վկայակոչելով իրանցի պաշտոնյայի: Ուղերձի բովանդակությունը դեռ չի բացահայտվել:

ISNA գործակալության տվկալով՝ իրանական կողմի պատասխանը փոխանցվել Է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին: Նա օգոստոսի սկզբին ներկայացրել էր գործարքի վերականգնման իր նախագիծը:

Թեհրանն ակնկալում Է Բրյուսելից պատասխան ստանալ երկու օրվա ընթացքում: Երկուշաբթի Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը հայտարարել Է, որ Թեհրանը եվրոպական կողմի առաջարկություններին գրավոր պատասխանը ԵՄ-ից միջուկային գործարքի շուրջ բանակցությունների համակարգող Էնրիկե Մորեին կփոխանցի տեղական ժամանակով մինչև կեսգիշեր:

Ավելի վաղ The Wall Street Journal թերթը հայտնել Է, որ ԵՄ-ի դիվանագետները կազմել են Իսլամական Հանրապետության հետ միջուկային գործարքի վերականգնման շուրջ փաստաթղթի ավարտուն տեքստի նախագիծը:

ԱՄՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԸ ՎԱՐԱԿՎԵԼ Է ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍՈՎ

ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը վարակվել է կորոնավիրուսով. նախարարն ինքնամեկուսացել է:

«Ես թեթև ախտանիշներ ունեմ և Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի պահանջներին համապատասխան՝ հաջորդ հինգ օրվա ընթացքում ինքնամեկուսացած կլինեմ»,- նշել է Օսթինը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարի խոսքով՝ չնայած հիվանդությանը՝ նա կշարունակի լիարժեք կատարել իր պարտականությունները և կաշխատի հեռավար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում