Ռուսաստանը մեկուսացված է աշխարհից. Ֆինլանդիայի ԱԳ նախարար

ԴԴիանա Գասպարյան

Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 5 մարդ, վիրավորների թիվը հասել է 39-ի։ Տեղական լրատվամիջոցների տվյալով՝ երկրաշարժը տեղի է ունեցել կեսգիշերին, ուժգնությունը գնահատվել է 6,1 բալ։ Առաջին ցնցմանը հաջորդել է 33 հետցնցում։
 
Եվրոպական Միությանը Արևմտյան Բալկանների երկրների ինտեգրման դանդաղ գործընթացը Բրյուսելի խայտառակությունն է, իսկ Բոսնիա և Հերցեգովինային անդամակցության թեկնածուի կարգավիճակ չտրամադրելը սխալ է։ Նման կարծիք է հայտնել Հունգարիայի արտաքին գործերի և արտաքին տնտեսական կապերի նախարարը:

«Հունգարիան աջակցում է Բոսնիա և Հերցեգովինայի, Եվրոպայի կայունությանն ու ԵՄ-ին Սարաևոյի ինտեգրմանը»,- հայտարարել է Պետեր Սիյարտոն։ Նախարարն ընդգծել է՝ Հունգարիան մշտապես համարել է, որ Եվրոպական միության ընդլայնումը կարող է լուծել պատմական բոլոր տարաձայնությունները:
 
Ռուսաստանը մեկուսացված է աշխարհից՝ հայտարարել է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարը։
«Կարծում եմ՝ եվրոպական անվտանգության ճարտարապետությունը կոտրվել է: Նոր իրավիճակում Ռուսաստանի և այլ երկրների միջև նոր «երկաթե պատ» է հայտնվել»,- ասել է Պեկա Հաավիստոն, հավելել՝ դրա պատճառը Ուկրաինայում պատերազմն է։

Նա մտահոգություն է հայտնել աշխարհում լարվածության աճի և ոչ կոնվենցիոնալ զենքի հնարավոր կիրառման սպառնալիքի կապակցությամբ:
 
Ուզբեկստանի իշխանությունները հրապարակել են Սահմանադրության նոր տարբերակը, որը բացառում է երկրի ինքնավար հանրապետության՝ Կարակալպակստանի ինքնիշխան կարգավիճակը և Հանրապետության կազմից դուրս գալու իրավունքը: Կարակալպակստանն զբաղեցնում է Ուզբեկստանի տարածքի 40 տոկոսը: Այստեղ բնակվում է մոտ երկու միլիոն մարդ:

Տարածաշրջանի մայրաքաղաք Նուկուսում և այլ խոշոր քաղաքներում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց: Բողոքի ակցիաների որոշ մասնակիցներ ձերբակալվել են, ներգրավվել են ազգային գվարդիայի լրացուցիչ ուժեր։

Երկրի ներքին գործերի նախարարությունից հայտարարել են, որ քաղաքացիներն ուղղակի սխալ են մեկնաբանում սահմանադրական բարեփոխումները: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ տարածաշրջանում հասարակական կարգը վերականգնվել է:

Ուզբեկստանի Սահմանադրության մեջ նախատեսվում է կատարել շուրջ 170 փոփոխություն։ Դրանց համաձայն առաջարկվում է նախագահի պաշտոնավարման ժամկետը հինգից դարձնել յոթ տարի, ինչպես նաև զրոյացնել երկրի ներկայիս ղեկավարի պաշտոնավարման ժամկետները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում