Մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել. Արմեն Գրիգորյան

ԼԼիլիթ Ասատրյան

Անհասկանալի են ընդդիմության պնդումները, որ եթե կնքվի խաղաղության պայմանագիր, ապա անկլավների հարց է առաջանալու: Ընդդիմությունն ընդհանրապես շարունակական անհիմն հայտարարություններ է անում, որոնք իրականության հետ աղերս չունեն: Այդ մասին Կառավարությունում՝ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, ասաց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը:

Նա նշեց, որ մինչև այս պահը անկլավների հարց չի բարձրացվել:

«Քանի որ երկու կողմից էլ անկլավ կա՝ և՛ Ադրբեջանի տարածքում անկլավ կա՝ Արծվաշենը, և՛ Հայաստանի տարածքում կան անկլավներ, և դրանց տարածքները գրեթե հավասար են, երկու կողմն էլ լուռ է այս հարցում, այս հարցը դեռևս չի քննարկվել:

Մեր հույսն այն է, որ հնարավոր լուծման տարբերակն այն է, որ Հայաստանի անկլավը թողնվում է Ադրբեջանին, Ադրբեջանի անկլավները, որոնք Հայաստանի տարածքում են, մնում են Հայաստանին: Իհարկե, այդպիսի հարց կա, թե ինչպես են առաջացել, պատմության մասով բավական հարցեր կան, որոնք շարունակում ենք ուսումնասիրել, բայց երկարաժամկետ լուծման տարբերակը սա է»,- ասաց Արմեն Գրիգորյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում