ՀՀ վարչապետը՝ Ֆրանսիա կատարած և Ռուսաստանի Դաշնություն ծրագրված այցերի մասին

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ Կառավարության նիստի ընթացքին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ֆրանսիա կատարած իր աշխատանքային այցին:

«Մասնակցել ենք Ֆրանսիայի կառավարության հետ համատեղ կազմակերպված հայ-ֆրանսիական ֆորումին՝ նվիրված մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին:

Կարծում եմ, որ հիմա պետք է այդ համաժողովն օգտագործելով նոր լիցք հաղորդենք Ֆրանսիայի և Հայաստանի տնտեսական և այլ ոլորտների գործակցությանը: Մեր առողջապահության, ԿԳՄՍ, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարներն էին ներկա:

Բազմաշերտ օրակարգ ունենք, կարևոր է, որ կենտրոնանանք այդ օրակարգի իրականացման վրա, տնտեսական կապերն ակտիվացնելու ուղղությամբ աշխատենք»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը տեղեկացրեց, որ Ֆրանսիա կատարած այցի ընթացքում, հայ-ֆրանսիական հարաբերություններից բացի, քննարկվել է հարցերի լայն շրջանակ:

«Այստեղ կարևոր է ընդգծել Ֆրանսիայի դերը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի: Առիթ ունեցա նաև ոչ պաշտոնական հանդիպում ունենալ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որտեղ քննարկվեցին նաև Եվրամիություն-Հայաստան համագործակցության հարցերը, քննարկեցինք, թե ինչպես առավել արդյունավետ շարունակենք մեր համատեղ ծրագրերի իրականացումը»,- ասաց վարչապետը:

Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ ապրիլին նախատեսված է իր այցը Ռուսաստան:

«Մենք հիմա այդ այցի նախապատրաստական փուլում ենք: Պետք է ամեն ինչ անենք, որ այդ այցը բարձր մակարդակով և հարուստ բովանդակությամբ ընթանա»,- ասաց Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում