Շոլցը և Բայդենը քննարկել են Ուկրաինայի հարցը, անդրադարձել միջազգային օրակարգի այլ կարևոր հարցերին

ԴԴիանա Գասպարյան

Վաշինգտոնում տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հանդիպումը, որի առանցքային թեման եղել են Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և առկա խնդիրները հաղթահարելուն ուղղված դիվանագիտական ջանքերը:

Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Ջո Բայդենը հայտնել է, որ Միացյալ Նահանգները և Գերմանիան պատրաստակամ են՝ շարունակելու անվտանգության ապահովման շուրջ Ռուսաստանի հետ բանակցությունները։ Նախագահն ընդգծել է՝ դիվանագիտությունը լավագույն տարբերակն է՝ կարգավորելու ուկրաինական հարցը։

Նա արդյունավետ է համար Շոլցի հետ հանդիպումը:

Ջո Բայդեն (ԱՄՆ նախագահ) - Ես և կանցլերը քննարկեցինք երկկողմ սերտ գործակցության ուղղությունները, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթի մշակումը։

Օլաֆ Շոլցն իր հերթին նշել է, որ ռազմական սպառնալիքը պահպանվում է, սակայն Ուկրաինայի հարցում կարևոր է օգտագործել դիվանագիտական հնարավորությունները, Ռուսաստանի Դաշնության հետ բանակցությունները լավ նշան են», - ընդգծել է նա։ Շոլցը դրական է գնահատել Ռուսաստանի շփումները ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ, ինչպես նաև ԵԱՀԿ հարթակում։

Օլաֆ Շոլց (Գերմանիայի կանցլեր) - Շարունակվում են նաև նորմանդական ձևաչափի մասնակիցների՝ Ռուսաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի և Ուկրաինայի շփումները։ Բեռլինը պատրաստ է գործակցել բանակցային հնարավոր բոլոր ձևաչափերում։

Ղեկավարներն անդրադարձել են նաև «Մեծ յոթնյակում» Գերմանիայի նախագահությանը, ներառյալ՝ COVID-19- դեմ պայքարի, առողջապահության անվտանգության ամրապնդման, կլիմայական ճգնաժամի հաղթահարման և գլոբալ տնտեսության համապարփակ վերականգնմանն աջակցության վերաբերյալ ավելի վճռական համատեղ միջոցների ձեռնարկմանը:

ԱՄՆ նախագահն ու Գերմանիայի կանցլերը պարտավորվել են գործակցել Չինաստանի հարցով և շարունակել նպաստել Արևմտյան Բալկաններում կայունությանն ու բարգավաճմանը:

Բայդենը նաև իր հավատարմությունն է հայտնել երկու երկրների հարաբերությունների հետագա ամրապնդմանը և նոր կանցլերի հետ համագործակցությանը՝ գործընկերության խորացման համար:

Փետրվարի 15-ին նախատեսված է Օլաֆ Շոլցի այցը Մոսկվա և հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ղեկավարները կքննարկեն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը և Ռուսաստանին Արևմուտքի կողմից անվտանգության երաշխիքներ տրամադրելու հարցը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում