ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կնպաստի եվրոպական «Սև ցուցակից» դուրս գալու գործընթացին
Հայաստանի ու ԵՄ միջև շաբաթվա սկզբին կնքված համաձայնագրով մեր ավիացիան կհամապատասխանեցվի եվրոպական չափանիշներին, ու կշահեն թե՛ պետությունը, թե՛ օդային տրանսպորտի ուղևորները, թե՛ ավիաընկերությունները:
Մասնագետների համոզմամբ՝ ՀՀ-ԵՄ ընդհանուր ավիացիոն գոտու համաձայնագիրը կնպաստի նաև եվրոպական «Սև ցուցակից» Հայաստանի դուրս գալու գործընթացին: 2020-ի հունիսին Հայաստանում գրանցված ավիափոխադրողների թռիչքները ԵՄ օդում արգելվեցին: Հիմա, երբ Հայաստանն ու Եվրոպան վավերացնեն արդեն ստորագրված համաձայնագիրը, ու մեր ավիաստանդարտները հավասարվեն հին աշխարհամասում գործողներին, կհեշտանա նաև սև ցուցակից դուրս գալու հարցը:













