Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է. Նիկոլ Փաշինյան

ՀՀայկարամ Նահապետյան

Երևանում այսօր մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին մասնակցելու համար Հայաստան են ժամանել ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները:

Նախագահի նստավայր են ժամանել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովը։

ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետները համատեղ լուսանկարվել են, որից հետո մեկնարկել է նեղ կազմով հանդիպումը։ Վաղը կանցկացվի խորհրդի ընդլայնված կազմով նիստը:

«Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի Կառավարության առաջնահերթություններից է»,- նեղ կազմով նիստին իր ելույթում նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան - Այս հանդիպումը մեզ համար շատ կարևոր նշանակություն ունի: Մենք ուրախ ենք Երևանում բարձրաստիճան հյուրեր ընդունելու, միջկառավարական խորհրդի նիստի անցկացման հնարավորության համար՝ ներդրում ունենալով միության ամրապնդման գործում: Եվրասիական ինտեգրացիան Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է։

Ընդունելով այս նիստը՝ մենք փորձել ենք հնարավորինս հարմարավետ պայմաններ ստեղծել օրակարգի քննարկման համար։ Հարցերի քննարկումից բացի, շատ կարևոր է նաև պատվիրակությունների կենդանի շփումը և կարծիքների փոխանակումը:

Հեղինակ՝ Իրինա Մկրտչյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում