Մեղադրական դատավճիռներ՝ Սյունիքում համայնքային հողերը չարաշահումով վարձակալության հանձնելու գործերով

ՀՀայկ Նավասարդյան

Սպիտակ թղթապանակում սև գործեր են Սյունիքից: Պարզվել է՝ մարզի 7 համայնքում գյուղատնտեսական նշանակության հողատարածքներն օգտագործվել են ոչ նպատակային. համայնքների ղեկավարների թույլտվությամբ հողերը ենթավարձակալությամբ հանձնվել են կապի օպերատորին՝ կայան տեղադրելու համար: 7 քրեական գործ է հարուցվել:

Գրիգոր Մինասյան, Սյունիքի մարզի դատախազի տեղակալ - 25 քրեական գործերից միայն 7-ն են մեղադրական եզրակացությամբ ուղարկվել դատարան,որոնցից 5-ն ավարտվել են, երկուսը դատաքննության փուլում են:

Հինգ քրեական գործ էլ նախաքննության փուլում է: Որոշ նախկին ղեկավարների գործով հետապնդումը դադարեցվել է:

Գրիգոր Մինասյան - Գործով զղջալու հիմքով, երկու դեպքով՝ մահվան հիմքով, մի քանի դեպքում՝ համաներման ակտ կիրառելու... Շուրջ 41 միլիոն դրամի վերականգնում ունենք:

Համայնքներին պատճառված ընդհանուր վնասի նախնական չափը շուրջ 95.5 մլն դրամ է: Գործել է խնամի-ծանոթ-բարեկամ մեխանիզմը:

Գրիգոր Մինասյան - Մեկն աներոջն է հանձնել, մեկը՝ եղբորը, մեկը՝ կնոջը: Այսինքն՝ գումարն ընտանեկան բյուջե է մտել:

Դատախազությունը հայտնում է՝ շարունակվում է պետությանը պատճառված վնասը վերականգնելու գործընթացը: Համայնքներից 13-ի դեպքում հանցավոր գործարքների միջոցով կնքված ենթավարձակալության պայմանագրերը լուծվել են: Հողերի նպատակային նշանակությունը փոխելու պարագայում համայնքների և կապի օպերատորի միջև վարձակալության նոր պայմանագրեր կկնքվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում