ՌԴ-ն հանդես է գալիս եռակողմ պայմանավորվածությունների անշեղորեն իրականացման օգտին. Զախարովա

ՄՄերի Ներսիսյան

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է օրեր առաջ Մարտակերտի հարակից տարածքում ադրբեջանցի դիպուկահարի կողմից խաղաղ բնակչի սպանության դեպքին:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա - Ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համապատասխան քննություն է անցկացնում՝ երկու կողմի ներկայացուցիչների ներգրավմամբ:

Իրենց պատասխանատվության գոտում միջադեպերի կանխմանն ուղղված ջանքերի համակարգման համար ռուս խաղաղապահները համագործակցում են Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ:

Նրա խոսքով՝ այդ ողբերգական միջադեպը հաստատում է երեք երկրի առաջնորդների հայտարարությունների բոլոր դրույթների անխափան կիրառման կարևորությունը:

«Կոչ ենք անում երկու կողմին հնարավորինս շուտ վերացնել հումանիտար դաշտում առկա փոխադարձ գրգռիչները, ամբողջ ծավալով փոխանակել «բոլորը՝ բոլորի դիմաց» ձևաչափով գերիներին և ականապատ տարածքների քարտեզները»,- ասել է Զախարովան:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում