Լիտվական կողմն իր փորձը կկիսի Հայաստանի հետ աղբի վերամշակման ոլորտում

ԼԼիլիթ Գասպարյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Վիլնյուսի USAD աղբի վերամշակման գործարան, ծանոթացել ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աղբի վերամշակման գործընթացին:

Գործարանի տնօրինությունը վարչապետին է ներկայացրել վերամշակվող աղբից ստացվող հումքը:

Ընկերության ղեկավարները պատրաստակամություն են հայտնել կիսվել իրենց փորձով և տեխնիկական օժանդակություն ցուցաբերել հայկական կողմին` նմանատիպ ծրագրեր իրականացնելու գործում:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է աղբի վերամշակման ոլորտում Լիտվայի գործընկերների հետ համագործակցությունը և նշել, որ այս առումով Լիտվայի փորձն ու օրինակը կարող են օգտակար լինել ՀՀ կառավարության համար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում