ԿՐԵՄԼՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՊՈՒՏԻՆ-ԱՍԱԴ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Կրեմլում հանդիպել են Ռուսաստանի և Սիրիայի նախագահները: Բաշար Ասադը Մոսկվա էր ժամանել չհայտարարված այցով: Վլադիմիր Պուտինը շնորհավորել է Սիրիայի նախագահին՝ ընտրությունում հաղթելու կապակցությամբ: Պուտինը Սիրիայի գլխավոր խնդիրը համարել Է առանց ՄԱԿ-ի և սիրիական իշխանությունների թույլտվության այնտեղ օտարերկրյա ներկայության պահպանումը: Դա, նրա կարծիքով, հնարավորություն չի տալիս առավելագույն ջանքեր գործադրել երկրի համախմբման և վերականգնման ճանապարհին այնպիսի տեմպերով շարժվելու համար, որոնք հնարավոր կլինեին, եթե ամբողջ տարածքը վերահսկվեր օրինական կառավարության կողմից»: Ասադն, իր հերթին, ընդգծել է, որ համատեղ ջանքերով իրենց երկրները հաջողության են հասել ահաբեկչության դեմ պայքարում: Հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են Ռուսաստանի և Սիրիայի համատեղ ջանքերին, որոնց արդյունքում սիրիական կառավարությունը վերահսկում է երկրի տարածքի 90 տոկոսից ավելին։ Պուտինի խոսքով՝ 2021 թվականի առաջին կիսամյակում կողմերի միջև ապրանքաշրջանառությունը մեծացել է 3,5 անգամ։ Ռուսաստանը Սիրիային է հատկացրել «Սպուտնիկ V» և «Սպուտնիկ Լայթ» ռուսական պատվաստանյութերը:
ԻՍՐԱՅԵԼԻ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԳԻՊՏՈՍԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ
Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը Շարմ էլ Շեյխում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ-Սիսիի հետ։ Այդ բանակցություններն առաջինն են 10 տարվա ընթացքում։ Հանդիպման ժամանակ երկու երկրների առաջնորդները քննարկել են դիվանագիտական, անվտանգային և տնտեսական հարցեր: Եգիպտոսի նախագահը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցել Մերձավոր Արևելքում համապարփակ խաղաղության հասնելու բոլոր ջանքերին: հանդիպումից հետո Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ դա շատ կարևոր հանդիպում էր։ «Առաջին հերթին, մենք հիմք դրեցինք հետագայում ամուր կապերի ամրապնդման համար»,-ասել է Բենեթը։
ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ 150 ԶԼՄ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Աֆղանստանում թալիբների իշխանության գալուց ի վեր ավելի քան 150 ԶԼՄ մոտ մեկ ամսում դադարեցրել է գործունեությունը երկրի 20 նահանգում: Փակված լրատվամիջոցների թվում ընդգրկվել են ռադիոկայաններ, տպագիր թերթեր և հեռուստաալիքներ: ԶԼՄ-ների գործունեության դադարեցման պատճառ են դարձել նրանց դեմ սահմանված արգելափակումները, ինչպես նաև տնտեսական խնդիրները: Ոլորտի պատասխանատուները կանխատեսում են, որ այդ թիվը դեռ կավելանա:

Լսողության սարքեր՝ ևս 1000 շահառուի

Լուրեր 15:00 | | 22.09.2026

Ազգային ժողովում Չինաստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարի հետ քննարկվել են երկկողմ կապերի զարգացմանն առնչվող հարցեր

Ամրապնդում ենք Ուկրաինայի օդային պաշտպանությունը. Մակրոն

Վթարային ջրանջատում Երևանի Դավթաշեն վարչական շրջանում

«Մեգա թրեյդ» ընկերությունը 2026-ի հունվար-հունիսին 3 մլրդ 849 մլն դրամի հարկ ու տուրք է վճարել







