Ռուսաստանը շարունակելու է վերազինել ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանին, Ղրղզստանին և Ղազախստանին

ՍՍոնա Աղբալյան

Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձությունները ցույց տվեցին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը ճիշտ ուղղությամբ է զարգանում՝ հայտարարել է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Ռուսաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ ՀԱՊԿ-ի անդամ երկրներ Տաջիկստանի, Ղրղզստանի և Ղազախստանի Զինված ուժերի վերազինման ծրագիրը շարունակվելու է: Ռուսաստանը, Շոյգուի խոսքով, չի ուզում, որ Աֆղանստանից նշված երկրներ ներթափանցեն զինյալներ և թմրանյութեր:

*****

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին՝ ԻՊ դեմ պայքարում: «ԻՊ-ն 2017 թվականին տարածքներ կորցրեց՝ շնորհիվ իրաքյան Զինված ուժերի քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության: Սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը:

*****

Ահաբեկչության վտանգ դեռ կա Քաբուլում: Թուրքմենստանի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, որոնց մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: ԱՄՆ-ն կանխատեսում է նոր ահաբեկչություններ Աֆղանստանում, սակայն Պենտագոնը հայտարարել է, որ իրենք պատրաստ են դիմակայել դրան: Ավելի վաղ նախագահ Ջո Բայդենը լիազորել էր ամերիկացի զինվորականներին պայքարել «Իսլամական պետությա»ն դեմ ցանկացած մեթոդով: Սպիտակ տան խոսնակն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն առայժմ չի պատրաստվում ճանաչել թալիբների իշխանությունը: Ահաբեկչական սպառնալիքի ֆոնին մի շարք երկրներ ավարտում են Աֆղանստանից իրենց քաղաքացիների դուրսբերման գործընթացը: Մեծ Բրիտանիան, օրինակ, ավարտել է Քաբուլի օդանավակայանից քաղաքացիական անձանց, զինծառայողների, նաև Աֆղանստանի այն քաղաքացիների տարհանումը, որոնք այդ երկրում բրիտանական ռազմական գործողությունների երկար տարիների ընթացքում աջակցել են Լոնդոնին:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում