Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրացիոն ճգնաժամը շարունակվում է

ՄՄարիամ Մխիթարյան

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթին կփոխարինի Անն Լույոն: Լուոյին նշանակելու մասին հրամանագիրը օգոստոսի 25-ին ստորագրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Այս մասին դեսպան Լաքոթը հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

«Շնորհավորում եմ Անն Լուոյին, ով այսօր պաշտոնապես հրապարակված հրամանագրի համաձայն նշանակվել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան: Մաղթում եմ նրան հաջողություն այս պարտավորեցնող ու գրավիչ առաքելության մեջ»,- գրել է Լաքոթը:

*****

Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին անցկացրել է երկրի նոր կառավարության առաջին նիստը: Նիստի ընթացքում ընդունվել է Ժողովրդական կառավարության ղեկավարների հռչակագիրը, որը պարտավոր են ստորագրել կառավարության բոլոր անդամները: Փաստաթուղթը կազմված է 10 կետից, որոնց պետք է հետևի կառավարությունը: Հռչակագրի դրույթներից են կոռուպցիայի դեմ պայքարը, օրենքի գերակայությունը և մարդակենտրոնության սկզբունքը՝ որոշումների ընդունման գործընթացում:

*****

Լեհաստանի և Բելառուսի սահմանին միգրացիոն հոսքերի պատճառով ստեղծված լարվածությունը պահպանվում է: Օգոստոսի սկզբից Լեհաստանի սահմանապահ ծառայությունն արձանագրել է լեհ-բելառուսական սահմանի ապօրինի հատման ավելի քան 3000 փորձ: Միայն օգոստոսի 25-ին գրանցվել է նման 71 դեպք, ձերբակալվել է 20 օտարերկրացի: Սահմանի որոշ հատվածներում կան արգելափակված միգրանտներ. երկու երկրների սահմանապահները շրջապատել են նրանց և թույլ չեն տալիս մուտք գործել ո՛չ Լեհաստան, ո՛չ Բելառուս: Լեհական կողմը Բելառուսին մեղադրում է հիբրիդային պատերազմի մեջ, որի շրջանակներում Մինսկն ապօրինի միգրանտների հոսքերն ուղղորդում է դեպի Լեհաստան: Մինսկը հերքում է բոլոր մեղադրանքները:

*****

Միացյալ Նահանգների զինվորականները պետք է անհապաղ պատվաստվեն կորոնավիրուսի դեմ, ասել է պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ հրամայելով զինված ուժերի ղեկավարներին «պատվաստումների կազմակերպման հավակնոտ ժամկետներ սահմանել»: Պենտագոնի տվյալներով՝ պետք է պատվաստվի ավելի քան 800 հազար զինվորական: Պաշտպանության նախարարությունը Pfizer-ով կորոնավիրուսի դեմ պատվաստումն ավելացրել է այն պարտադիր պատվաստումների ցանկում, որոնք զինվորականները պետք է ստանան ծառայության ընթացքում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում