Bloomberg-ը բացահայտել է ԱՄՆ-«Թալիբան» ձախողված բանակցությունների մանրամասները

ՍՍոնա Աղբալյան

«Բլումբերգ» պարբերականը սկանդալային բացահայտումներ է արել ԱՄՆ-ի և Թալիբանի բանակցությունների մասին, որ տեղի են ունեցել մինչև Քաբուլի անկումը: Ըստ պարբերականի՝ բանակցություններին մասնակցել են ամերիկացի դիվանագետներ, Թալիբանի ներկայացուցիչներ ու Աֆղանստանի կառավարության անդամներ:

Քաբուլի գրավումից դեռ շաբաթներ առաջ կողմերը պայմանավորվել են երկշաբաթյա հրադադար կնքել, որի ընթացքում Աֆղանստանի նախագահը պետք է հրաժարական տար, ինչից հետո քննարկումներ էին սկսվելու անցումային կառավարություն կազմելու շուրջ: Մինչդեռ նախագահ ԱշրաՖ Ղանիի փախուստը երկրից խաչ քաշեց բանակցությունների վրա, սեփական աղբյուրին հղումով գրում է Բլումբերգը:

«Աֆղանստանից հեռանալու Ղանիի որոշումը, որը նա բացատրեց արյունահեղությունը կանխելու մտադրությամբ, զարմացրեց բանակցող թիմին և ամերիկացի դիվանագետներին: Նախնական համաձայնության շնորհիվ իշխանության էին վերադառնալու նախկին նախագահ Համիդ Քարզայը և այլ պաշտոնյաներ՝ Թալիբանի հետ ներգրավվելով կառավարության կազմում»,- գրում է Բլումբերգը:

ԱՄՆ-Ն ՍԱՌԵՑՐԵԼ Է ԱՖՂԱՆԱԿԱՆ ՀԱՇԻՎՆԵՐՆ ԻՐ ԲԱՆԿԵՐՈՒՄ

Բլումբերգի զրուցակիցը, որ Սպիտակ տան նախկին աշխատակից է, այս տապալված բանակցությունները վերսկսելու հնարավորություններ չի տեսնում: Իսկ Թալիբանն արդեն փորձում է կառավարություն ձևավորել: Օգոստոսի 17-ին տեղի ունեցած առաջին ասուլիսի ընթացքում թալիբների ներկայացուցիչը հայտարարեց, որ երկիրն ազատագրված է և պատերազմն ավերտվել է:

Թալիբները խոստացան նաև, որ Աֆղանստանում կարգելվի թմրանյութի արտադրությունը: Խոսքի ազատությունն այդ երկրում կհամապատասխանի իսլամական արժեքներին: Խոստանում են ապահովել կանանց իրավունքները, իհարկե, շարիաթի օրենքների համաձայն: Բայց կանայք պարտադիր պետք է կրեն գլխաշոր:

Չնայած խոստումներին, ԱՄՆ -ն սառեցրել է ամերիկյան բանկերում բոլոր աֆղանական հաշիվներըհայտնում է Վաշինգտոն փոստը:

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը սառեցրել է Աֆղանստանի կառավարության բոլոր պահուստները, որոնք առկա էին ամերիկյան բանկերում: Թալիբները հասանելիություն չեն ունենա միլիարդավոր դոլարների: Խոսքը մոտ տասը միլիարդ դոլարի մասին է»,-գրում է պարբերականը:

Վաշինգտոնը մեկ օրվա ընթացքում Աֆղանստանից դուրս է բերել հազարից ավելի քաղաքացու՝ Միացյալ Նահանգներում կեցության հավաստագիր ունեցողների և նրանց ընտանիքների անդամների:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն առաջարկում են քննարկել Աֆղանստանի նկատմամբ գործողությունների հետագա ծրագիրը Մեծ յոթնյակի առցանց արտահերթ գագաթնաժողովի ընթացքում: Իսկ Եվրոպան օգոստոսի 17-ին հայտարարեց, որ Թալիբները հաղթել են, և աշխարհը պետք է հաշվի նստի դրա հետ՝ մարդասիրական ճգնաժամերը կանխելու նպատակով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում