Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Թուրքիայում ջրհեղեղներ են

ՄՄերի Ներսիսյան

ՌԱՅԻՍԻՆ ՈՒ ԷՐԴՈՂԱՆԸ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀՈՒՅՍ ԵՆ ՀԱՅՏՆԵԼ

ԻԻՀ նախագահ Էբրահիմ Ռայիսին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Իրանի նախագահը նշել է, որ Թեհրանի և Անկարայի սերտ համագործակցությունն էական նշանակություն ունի երկու երկրների համար, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման հարցում: Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Ռայիսիի նախագահության օրոք բոլոր ոլորտներում Իրանի ու Թուրքիայի երկկողմ և տարածաշրջանային համագործակցությունը կամրապնդվի:

ՔՆՆԱՐԿՎԵԼ ԵՆ ԱՄՆ-ՌԴ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐ

Հեռախոսազրույց են ունեցել ԱՄՆ և Ռուսաստանի պաշտպանության նախարարները: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունության վերաբերյալ ամերիկա-ռուսական խորհրդակցությունների արդյունքները, ինչպես նաև գլոբալ և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել կողմերի միջև թափանցիկության ապահովման և ռիսկերի նվազեցմանն հետ կապված խնդիրների: Հուլիսի 28-ին Շվեյցարիայի Ժնև քաղաքում մեկնարկած բանակցությունները միտված էին հիմք դնելու սպառազինությունների վերահսկման ապագա համակարգի ստեղծմանը և նվազեցնելու միջուկային պատերազմի վտանգը:

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՋՐՀԵՂԵՂՆԵՐ ԵՆ

Հրդեհներից հետո Թուրքիայում ջրհեղեղներ են: Թուրքիայի սևծովյան ափին գտնվող Կաստամոնու նահանգում հորդառատ անձրևների հետևանքով արդեն չորս մարդ է զոհվել: Քարաբյուք նահանգում էլ կամրջի փլուզման հետևանքով 13 մարդ է տուժել։ Բնական աղետի տարածքում որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են: Տարբեր նահանգներում անձրևաջրերը լցվել են շենքերի նկուղային հարկեր, հեղեղը քշել-տարել է բազմաթիվ մեքենաներ։

ՎՐԱՍՏԱՆԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑՆԵՐՈՒՄ ՄԱՀՃԱԿԱԼՆԵՐԻ ՊԱԿԱՍ ԿԱ

Վրաստանի հիվանդանոցներում առկա է մահճակալների պակաս՝ հայտարարել է Վրաստանի առողջապահության նախարարը: Էկատերինե Տիկարաձեն նշել է նաև, որ երկրում բուժաշխատողների պակասի խնդիր կա. բժիշկները չեն կարողանա ծառայել հիվանդներին, քանի որ այդքան ռեսուրս չկա: Նախարարը հանրությանը կոչ է արել առավել կառավարելի դարձնել վիրուսը` կրել դիմակներ, պատվաստվել ու այդկերպ օգնել առողջապահության համակարգին: Վրաստանում վերջին տասը օրում գրանցվել է 362 մահվան դեպք, 24 ժամում երկրում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 5697 նոր դեպք:

ԴԵԼՏԱ ՇՏԱՄՆ ԸՆԴԼԱՅՆՈՒՄ Է ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Կորոնավիրուսի դելտա շտամն ընդլայնում է աշխարհագրությունը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել է, որ դելտա շտամ են հայտնաբերել ևս 7 երկրում: Իր աշխարհագրությունն է ընդլայնում նաև COVID-19-ի ալֆա կամ բրիտանական տարբերակը։ ԱՀԿ տվյալներով՝ օգոստոսի 2-8-ը քովիդով հիվանդացությունն աշխարհում աճել է 4 տոկոսով, հայտնաբերվել է ավելի քան 4,2 մլն նոր վարակակիր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում