Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Կայացել է Լավրով-Բայրամով հեռախոսազրույցը

ՄՄերի Ներսիսյան

Ռուսաստանի արտգործնախարարն Ադրբեջանի արտգործնախարարի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը: Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովն անդրադարձել են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների կատարման տարբեր ասպեկտներին, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի կարգավորման ուղիներին: Կողմերը նաև ընդգծել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխավրչապետերի ղեկավարությամբ տրանսպորտային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեության շուտափույթ վերականգնման կարևորությունը:

*****

Կառավարության փոփոխությունից հետո Թեհրանը չի լքի Վիեննայի միջուկային ծրագրի գործարքի շուրջ բանակցությունները՝ հայտարարել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն: Վիեննայում Իրանի և միջազգային հնգյակի՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի միջև ընթացքող բանակցություններն սկսվել են ապրիլին: Կողմերը քննարկում են Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման, Իրանի կողմից միջուկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև գործարքին ԱՄՆ-ի վերադարձման հարցերը:

*****

Մինսկը դեմ չէ Ռուսաստանի հետ ինտեգրմանը, սակայն դա հնարավոր է միայն առանց պետականությունն ու ինքնիշխանությունը կորցնելու՝ հայտարարել է Բելառուսի նախագահը: «Մոսկվան, սակայն, դեռ հանրապետությանը հեռավորության վրա է պահում»,- շեշտել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Նրա խոսքով՝ ցանկացած միջպետական միության հիմք պետք է լինի հավասարությունը, այդ թվում` տնտեսական հարցերում: «Թե ե՞րբ Ալեքսանդր Լուկաշենկոն կթողնի, կհեռանա նախագահի պաշտոնից» հարցին Բելառուսի նախագահը պատասխանել է՝ «Պետք չէ կռահել, թե երբ կհեռանամ պաշտոնից, շատ շուտով»: Լուկաշենկոն հավելել է, որ 15-20 թեկնածու կա, որոնք կարող են հավակնել նախագահի պաշտոնին և իր նման հավատարիմ լինել Բելառուսին:

*****

Վրաստանում բաց տարածքներում, որտեղ 5-ից ավելի մարդ հավաքվի, պարտադիր կլինի դիմակ կրելը: Որոշումը կայացվել է Վրաստանում առկա բարդ համաճարակային իրավիճակի հետ կապված: Կարգը խախտելու դեպքում քաղաքացիները կտուգանվեն 20 լարիով: Հիշեցնենք, որ հունիսի 22-ից Վրաստանում բաց տարածքներում դիմակ կրելը պարտադիր չէր: Այս սահմանափակումը դեռ ուժի մեջ է փակ տարածքներում, հասարակական տրանսպորտում և տրանսպորտի կանգառներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում