ՔՊ-ն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը

ԳԳոհար Սարգսյան

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը:

Վլադիմիր Վարդանյանն ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնում էր նաև նախորդ՝ 7-րդ գումարման խորհրդարանում:

«Սա մեծ պատիվ է, միաժամանակ չափազանց մեծ պատասխանատվություն՝ հաշվի առնելով այն մարտահրավերները, որ ծառացած են մեր պետության առջև»,- ասաց Վարդանյանն իր ելույթում: Ըստ նրա՝ այս հանձնաժողովը դիտարկվում է ամենածանրաբեռնված հանձնաժողովներից մեկը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում