Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Հայտնի է ամենաշատ պատվաստված բնակիչներ ունեցող երկրների ցանկը

ՄՄերի Ներսիսյան

Քովիդ-19-ի դեմ աշխարհի պայքարը շարունակվում է: Գերտերությունները մրցում են բնակչության պատվաստման տեմպով: Հուլիսի 9-ի դրությամբ աշխարհի 180 երկրում իրացվել է 3.36 միլիարդ դեղաչափ պատվաստանյութ: Վերջին մեկ օրում կատարվել է 32.7 միլիոն ներարկում: Բնակչության հաշվով կորոնավիրուսի դեմ պատվաստումներ իրականացրած երկրների ցանկը գլխավորում է.

Արաբական Միացյալ Էմիրություններ՝ պատվաստվել է բնակչության 73.8 տոկոսը
Սեյշելյան կղզիներ՝ պատվաստվել է բնակչության 72.7 տոկոսը
Մալթա՝ պատվաստվել է բնակչության 70.9 տոկոսը
Բահրեյն՝ ատվաստվել է բնակչության 70.6 տոկոսը
Մալդիվների Հանրապետություն՝ պատվաստվել է բնակչության 69.5 տոկոսը

Ամենամեծ քանակով պատվաստանյութ է կիրառվել Չինաստանում՝ 1 միլիարդ 354 միլիոնից ավելի: Չինաստանում պատվաստում ստացել է բնակչության 48 տոկոսից ավելին: Նոր ռեկորդներ սահմանելու նպատակ ունի Եվրամիությունը: Այնտեղ ամենաշատ թվով պատվաստանյութ սպառած երկիրը Գերմանիան է՝ 80 միլիոնից ավելի մարդ է պատվաստվել, դա կազմում է բնակչության 48.5 տոկոսը: Եվրամիությունը նպատակ ունի մինչև ամսվա վերջ պատվաստված տեսնել ԵՄ բնակչության 70 տոկոսից ավելիին:

Ուրսուլա ֆոն դեր Լեյեն, Եվրահանձնաժողովի նախագահ - Եվրամիությունը պահեց իր խոսքը: Արդեն վաղն ավելի քան 500 միլիոն դեղաչափ պատվաստանյութ կմատակարարվի: Պատվաստման արշավի տեմպն արագացել է, մեր ռազմավարությունը հաջողել է. այս ճգնաժամից մենք միայն միասին ենք դուրս գալու: Բայց չպետք է մոռանալ, որ COVID-19-ը դեռ պարտված չէ:

Վաշինգտոնը վստահ է՝ կորոնավիրուսը շուտով պարտություն կկրի. դրա համար, սակայն, պետք է հնարավորինս արագացնել պատվաստման տեմպերը՝ վստահ է երկրի առաջնորդը: Հուլիսի 9-ի դրությամբ Միացյալ Նահանգներում պատվաստվել է 332 միլիոնից ավելի մարդ, դա 52 տոկոսն է:

Ջո Բայդեն, ԱՄՆ նախագահ - Պատվաստումների մեր մշակած հաջող ռազմավարությունն աշխատեց: Այդ ծրագիրն ուղղակի փրկեց Ամերիկայի տնտեսությունը վատթարագույնից, վերջին հարյուրամյակի ամենավտանգավոր ճգնաժամից: Ամերիկան հիմա ճիշտ ուղու վրա է:

ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնների փորձագետները կարծում են, որ պատվաստված աշակերտներն ու ուսուցիչները կարող են դպրոցներում դիմակներ չկրել: Փորձագետները նկատել են, որ այս պահի համար առաջնային է արդեն աշնանը դպրոցներում սովորական դասապրոցեսին վերադառնալը:

Պատվաստման վկայագիրը շատ երկրներում կանաչ լույսի զորություն ունի: Բազմաթիվ փակ դռներ հեշտությամբ բացվում են կորոնավիրուսի դեմ պատվաստվածների համար: Օրինակ՝ Մոսկվայում, ռեստորաններ մտնել կարող են միայն QR-կոդ ունեցող մարդիկ, որը հաստատում է՝ անձը պատվաստում է ստացել։ Ռուսաստանում կորոնավիրուսի նոր շտամի արագընթաց տարածման ֆոնին՝ ակտիվացել է պատվաստման գործընթացը: Վերջին օրերին, հատկապես Մոսկվայում, պատվաստում ստանալու համար պետք է հերթ կանգնել:

Հարևան Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է բնակչության 3.4 տոկոսը: Երկրում հիվանդության հինգերորդ ալիքի բռնկման հավանականություն կա՝ հայտարարել է Իսլամական Հանրապետության նախագահը: Նա տեղեկացրել է, որ երկրի հարավային և հարավ-արևելյան հատվածներում սկսել է տարածվել կորոնավիրուսի «Դելտա» շտամը: Ռոհանին նշել է, որ թեպետ իրենք կարող են օրական պատվաստել մինչև 500 հազար քաղաքացու, սակայն անհրաժեշտ է պահպանել բոլոր կանխարգելիչ միջոցառումները՝ կանխելու վիրուսի հետագա տարածումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում