Ծեծկռտուք՝ Մաստարայում. Թալինի ոստիկանների բացահայտումը

ԱԱննա Ավետիսյան

Հունիսի 23-ին, կեսգիշերն անց, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժին ահազանգ էր ստացվել, որ կտրած-ծակած և պատռված վերքերով բուժօգնության են տեղափոխվել երեք տղամարդ։

Բժշկական կենտրոն մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ հունիսի 22-ին, ժամը 23:00-ի սահմաններում, նրանք Մաստարա գյուղում վիճաբանել են և մարմնական վնասվածքներ պատճառել իրար։

Հայտնաբերվել են դանակ ու փայտե ձողեր, որոնցով պատճառվել են մարմնական վնասվածքները։
Դեպքի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում