Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Ադրբեջանի կեղծ քրգործերը հայ գերիների հանդեպ շարունակվում են

ՄՄայա Խաչատրյան

Ադրբեջանը շարունակում է հայ գերիների նկատմամբ հարուցված կեղծ քրեական գործերով դատավարությունները: Ադրբեջանում դատախազն այսօր պահանջել է 20 տարով ազատազրկել լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին, որը գերեվարվել է նոյեմբերի 9-ից հետո: Բաքուն նրան մեղադրում է, իբր, վարձկան լինելու և ահաբեկչական գործողությունների համար: Այսօրվա դատական նիստի ժամանակ հայտարարվել է, որ Էուլջեքչյանի հաջորդ դատը տեղի կունենա հունիսի 11-ին:

Ադրբեջանը ևս երկու տասնյակից ավելի հայ գերիների հանդեպ հարուցել են կեղծ քրեական գործեր: Միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը «Լուրերի» հետ զրույցում հակադարձել է հայ զինծառայողների՝ իբր ռազմական հանցագործություններ կատարելու Բաքվի պնդումներին, նշել, որ դատերը իմիտացիա են, գործընթացը՝ ոչ հրապարակային:

Արա Ղազարյան (միջազգային իրավունքի մասնագետ) - Առաջին բանը, որ պետք է անել, ապահովելն է հրապարակայնությունը: Միջազգային իրավունքի համաձայն՝ նույնիսկ այս մեկ էլեմենտի բացակայությունը առոչինչ է դարձնում դատավարությունը: Խտրական հետապնդում է: Այսինքն՝ նրանց դատապարտում են զուտ նրա համար, որ հայ են, և դա տեղավորվում է ընդհանուր հայատյաց քաղաքականության շրջանակներում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում