Հայաստանում շատ հեշտ է բիզնես սկսելը, անհամեմատ դժվար՝ այն շարունակելը. համաժողով՝ Դիլիջանում

ԳԳայանե Թամամյան

«Ապագայի մոդել» խորագրով ռազմավարական համաժողով՝ Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում։ Նախաձեռնությունը էկոնոմիկայի նախարարությանը և Նորամուծության ու ձեռներեցության ազգային կենտրոնինն է։

Վահան Քերոբյան (ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար) - Փորձում ենք գտնել այն ճիշտ մոտեցումները, այն ստրատեգիան, որի շնորհիվ մենք կկարողանանք հնարավորինս կարճ ժամանակում այս կառույցը դարձնել աշխատունակ և արդյունավետ։

Առաջիկա տարիների համար բարձր տեխնոլոգիական և ինովացիոն ուղղությունը, Հայկ Չոբանյանի համոզմամբ, բացառիկ նշանակություն ունի:

Հայկ Չոբանյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար) - Ըստ էության, սա առաջին փորձն է արդյունաբերական ոլորտում կամ գերատեսչության ներքո, կամ բիզնես ոլորտում ընդհանրապես, ներդնելու գիտության և գիտահետազոտության հետ կապվող մեխանիզմ, որը պետք է հնարավորություն տա կապիտալացնել մտավոր ներուժը:

Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանը հատկապես կարևոր է համարում աջակցությունը բիզնեսին: Հայաստանում շատ հեշտ է բիզնես սկսելը, բայց ավելի դժվար` այն շարունակելը՝ նկատում է Մարգարյանը։

Հայկ Մարգարյան (Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն) - Մեր կենտրոնի միջոցով մենք բացում ենք փոքր և միջին ձեռնարկությունների աջակցման կենտրոն: Որպես պետական կենտրոն՝ պետք է օգնենք իրենց՝ ոչ միայն փոքր և միջին, բայց նաև ստարտափներին:

Կենտրոնի մասնագետները վստահ են` հաջողության գրավականը նաև մեր և արտերկրի հայության ներուժի միավորումն է։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում