Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Գևորգ Պապոյանը և Սիմոնիդա Կորդիչը քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Կապան-Գորիս ավտոճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ տուժածների առողջական վիճակը գնահատվում է բավարար

Հայաստանի կանանց հավաքականը տարել է չորրորդ հաղթանակը շախմատի համաշխարհային 46-րդ օլիմպիադայում

Անցկացվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ պաշտպանական խորհրդակցություններ

Սադրանք, ՀՀ-ում ընտրությունների վրա ազդելու փորձ. աշխարհի արձագանքը՝ Ադրբեջանի գործողություններին

ՄՄերի Ներսիսյան

Աշխարհը շարունակում է դատապարտել Բաքվին՝ Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունների համար: Պաշտոնական Վաշինգտոնն ակնկալում է, որ Ադրբեջանն անմիջապես հետ կքաշի իր զորքը։ Ավելին՝ Պետքարտուղարությունը Հայաստանի հետ սահմանին Ադրբեջանի գործողությունները համարել է սադրանք:

Ջալինա Պորտեր (ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ) - Մենք հույս ունենք, որ Ադրբեջանը անհապաղ կհեռացնի բոլոր ուժերը և կդադարեցնի հետագա սադրանքները: Կոչ ենք անում երկու կողմերին՝ բանակցությունների միջոցով կարգավորել տարաձայնությունները:

Հայաստանի սահմանին Ադրբեջանի ապօրինի գործողությունները դատապարտել է Գերմանիայի Բունդեսթագի «Դաշինք 90/Կանաչներ» խմբակցությունը։ «Եթե հաստատվի, որ Բաքուն ռազմական օպերացիա է իրականացնում Հայաստանի տարածքում, ապա դաշնային կառավարությունը և միջազգային հանրությունը պետք է անհապաղ և հստակորեն դատապարտեն դա»,- նշված է խմբակցության հաղորդագրությունում: Բաքվի ապօրինի քայլը, խմբակցության համոզմամբ, Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա ազդեցության փորձ է։

Անկախ Ադրբեջանի կառավարության ծածուկ նպատակներից՝ այս քայլն արդեն իսկ Հայաստանում նախատեսվող ընտրությունների վրա զանգվածային ազդեցության փորձ է։ ԵՄ-ն չի կարող թույլ տալ, որ վտանգվի այն ժողովրդավարական գործընթացը, որը սկսվել է թավշյա հեղափոխությամբ։

Կոչեր են հնչել նաև Բրյուսելից: Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի հայտարարությունում ասվում է, որ Եվրոպական արտաքին քաղաքական ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սաննինոն զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ՝ կոչ անելով կողմերին՝ ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել իրավիճակի էսկալացիան:

Ժոզեպ Բորել (ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերի բարձր ներկայացուցիչ) - Սահմանների սահմանազատումը և սահմանագծումը որոշվում են բանակցությունների միջոցով՝ տեղի բնակչության անվտանգության շահերից ելնելով: Մենք ողջունում ենք երկու երկրի միջև տեխնիկական մակարդակով շարունակվող շփումները: ԵՄ-ն շարունակում է աջակցել հակամարտության համապարփակ կարգավորմանը և խրախուսում երկու երկրին գտնել խաղաղ լուծում` տարածաշրջանում կայունության պահպանման նպատակով:

Սյունիքում Ադրբեջանի սադրանքներին է անդրադարձել Կանադայի ԱԳ նախարարը: Մարկ Գարնոն Թվիթերում գրել է, որ Կանադան անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության աճի և հայկական տարածք ներխուժման լուրերով: Կանադայի արտգործնախարարը կողմերին հորդորել է ամբողջությամբ հարգել նոյեմբերի 10-ին ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը և շարունակել տևական ու խաղաղ կարգավորման բանակցությունները:

Իրանն ընդգծելով տարածաշրջանում կայունության և խաղաղության պահպանման անհրաժեշտությունը՝ կողմերին զսպվածության կոչ է արել: Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն շեշտել է, որ Թեհրանը մեծ ուշադրությամբ է հետևում սահմանին տիրող իրավիճակին և հուսով է, որ վեճը, որքան հնարավոր է, արագ կլուծվի խաղաղ ճանապարհով:

Թեմային Հայաստանում Ֆրանսիայի դեսպանն էլ անդրադարձել է պոետիկ մեջբերումով՝ Ֆեյսբուքի իր էջում հրապարակելով մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի «Էքսպրոմտ» բանաստեղծության հայերեն ու ֆրանսերեն տարբերակները՝ գրառմանը կցելով հայկական լեռները պատկերող լուսանկար:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում