Օրը՝ 60 երկվայրկեանի մէջ

ԱԱրման Գալոյան

Հայաստան սահմանային իրավիճակով կապուած կը դիմէ Հաւաքական անվտանգութեան պայմանագիր կազմակերպութեան: Նիկոլ Փաշինեան Անվտանգութեան խորհուրդի նիստ հրաւիրեց:

Ռազմական ոստիկանութիւնը իրաւական գնահատական պիտի տայ Սիւնիքի մարզի սահմանին տեղի ունեցած իրադարձութիւններուն:

Հայաստանի տարածք Ատրպէյճանի ներխուժումը միջազգային իրաւունքի յստակ խախտում է. յայտնեց Ֆրէնք Փալոուն:

Հայ ռազմագերիներն ու միւս անձերը անօրինական պահող Ատրպէյճանը պետք չէ ամերիկեան օգնութիւն ստանայ. Տէյվիտ Վալատաոն եւ շարք մը քոնկրեսականներ նամակ  յղած են Ամերիկայի պետական քարտուղարին:

Եվրախորհրդարանի լիագումար նիստին պիտի քննարկուի նաեւ հայ ռազմագերիներու հարցը:

Գործադիրը հաստատեց ծնելիութեան եւ ժողովրդագրական ցուցանիշերու  բարելաւման միտուած նախագիծ։

Հայաստանի մէջ հաստատուած է թագաժահրի հիւանդութեան 267 նոր դէպք: Առողջացած է 674, մահացած՝ 19 մարդ:

Հեղինակ՝ Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում