Խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին. Վաղարշակ Հարությունյան

ՆՆարե Ոսկանյան

Մենք խնդիր ունենք համապատասխանեցնել այսօրվա բանակը նոր ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակին՝ հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:

Նրա խոսքով՝ նախատեսվում է թարմացնել ռազմական համալսարանների պրոֆեսորադասախոսական կազմը, ինչպես նաև կուրսանտներին սովորեցնել օգտվել ժամանակակից սպառազինությունից:

«Այս հարցում կանդրադառնանք նաև բուհերին: Երկու ուղղությամբ. առաջինը՝ կադրային կազմը թարմացնելով: Ես խնդիր եմ դրել, որպեսզի այն դասախոսը, պրոֆեսորական կազմը, որ չունի մարտական փորձ և չի անցել զորային օղակը, նրանց կուղարկենք զորք, իսկ նա, ով այդ փորձը ունի, կբերենք համալսարաններ: Երկրորդ ուղղությունը ծրագրերն են՝ մենք նաև նոր զենքի, սպառազինության ձեռքբերման ծրագիր ունենք, ապա մենք պետք է նաև այդ զինատեսակները ներդնենք բուհերի համակարգում, որպեսզի մեր սաներն այնտեղ սովորեն ժամանակակից զենք»,- ասաց նա:

Հարությունյանը հավելեց, որ Ռուսաստանի հետ կա պայմանավորվածություն, ըստ որի, ՌԴ-ն պատրաստ է վերապատրաստման համար ընդունել անսահմանափակ թվով զինվորականների: «Պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ մեր հրամկազմը պրակտիկա անցնի տարբեր պետությունների զորամասերում»,- ասաց Հարությունյանը՝ կարևորելով սպայական կազմի գիտելիքները համալրելը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում