Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից. Տաթևիկ Հայրապետյան

ՎՎարդուհի Բալյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, հայ ռազմագերիների, այլ գերեվարվածների և տեղահանված անձանց հարցը վաղը կքննարկվի ԵԽԽՎ լիագումար նիստում:

 
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ադրբեջանագետ, ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ Տաթևիկ Հայրապետյանը հայտնել է, որ մինչ այդ հարցի քննարկումը հաստատվել էր ԵԽԽՎ նախագահությունում և բյուրոյում:
 

«Այս պահին հայկական պատվիրակությունն ամբողջ կազմով գտնվում է Ստրասբուրգում: Մեր՝ խորհրդարանականներիս խնդիրն է, անկախ քաղաքական հայացքներից, այս հարցը հնչեցնել խորհրդարանական դիվանագիտության բոլոր հնարավոր հարթակներից:

 
Խորհրդարանական դիվանագիտությունը կարևոր գործիք է Ադրբեջանի նկատմամբ միջազգային ճնշումն ուժեղացնելու տեսանկյունից»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հայրապետյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում