Պետք է օր առաջ գնանք արտահերթ ընտրությունների՝ լարվածությունը փողոցներից քվեատուփեր տեղափոխելով. ԱԺ փոխխոսնակ

ԱԱրևիկ Աբելյան

Ակնհայտ է, որ իշխանությունն ուզում է արտահերթ ընտրություններ, այլ հարց է, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ ընտրությունները կարող են ավելի շուտ կամ ավելի ուշ լինել, քննարկվում է Ընտրական օրենսգիրքը փոփոխելու հարցը, սակայն ամենակարևորը մեր ժողովրդի ազատ կամարտահայտությունն է: Այդ մասին ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը: 

«Ես միշտ եմ ասել՝ պետք է օր առաջ գնանք արտահերթ ընտրությունների, որպեսզի լարվածությունը թողնենք քվեատուփերում, ոչ թե փողոցներում կամ հեռուստաեթերներում»,- նշեց նա: 

Ա. Սիմոնյանը չբացառեց, որ մեկ կամ երկու օրվա ընթացքում ընտրությունների օրը կարող է հայտնի դառնալ:

Նրա խոսքով՝ այսօր վարչապետի և ԲՀԿ նախագահի հանդիպումից հետո իրավիճակն ավելի պարզ կլինի:  

ԱԺ փոխխոսնակը վստահ է, որ արտահերթ ընտրություններից հետո քաղաքական դիսկուրսը կտեղափոխվի ԱԺ դահլիճ, իսկ իշխանությունը կվերահաստատի իր մանդատը, ըստ Սիմոնյանի, գուցե ոչ այն չափով, ինչ եղել է 2018-ին:

Սիմոնյանի համոզմամբ՝ ՀՀ մարզերում, այդ թվում՝ Սյունիքում, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը շատ ձայն է հավաքելու: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում