Մեր ռազմավարությունը մեկ օրվա համար գրված չէ. Բադասյան

ՆՆարե Ոսկանյան

Մեր ռազմավարությունը մեկ օրվա համար չի գրված, այլ մի քանի տարիների՝ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում և կից օրենքներում փոփոխությունների նախագծերի փաթեթի վերաբերյալ եզրափակիչ ելույթում:

«Օրինակ՝ եթե նայենք «Թրանսփարենսի ինթերնեշնլի»՝ կոռուպցիայի ընկալման համաթվի մասով մեր զարգացումները, դա նաև մեր ռազմավարությունների և մեր իրականացրած գործողությունների արդյունքն է, որ Հայաստանը ունի արդեն 49 միավոր և 15 միավորով առաջընթաց ունի վերջին մի քանի տարվա համեմատ»,- ասաց նախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում