«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կլինեն. ԱԺ-ն քննարկեց նախագիծը

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է Կառավարության ներկայացրած «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը:

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, որ առաջին ընթերցումից հետո ներկայացված առաջարկությունների հիման վրա նախագծերի փաթեթը լրամշակվել է, և ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն այն հավանության է արժանացրել:

«Հստակեցվել են հայտարարատուի կողմից գույքի իրական շահառու հանդիսանալու վերաբերյալ դրույթները: Սահմանվել է, որ հայտարարագրման ենթակա է նաև այն գույքը, որը սեփականության իրավունքով պատկանում է երրորդ անձին, բայց ձեռք է բերվել հայտարարատուի անունից, օգտին կամ հաշվին, կամ այդ գույքից փաստացի օգուտ է ստանում կամ այդ գույքը տնօրինում է հայտարարատուն»,- ասաց նախարարը՝ նշելով, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի համապատասխան դրույթները ևս համապատասխանեցվել են առաջարկվող հասկացություններին:

Բադասյանը հայտնեց, որ լրամշակվել է գույքի՝ հայտարարագրման ենթակա տվյալների շրջանակը՝ սահմանելով, որ ՀՀ տարածքից դուրս առկա բանկային հաշիվների, ավանդի դեպքում նշվում են նաև հաստատության անվանումը և գտնվելու վայրը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում