Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ Արայիկ Հարությունյանը շարունակում է կատարել իր աշխատանքը

ՀՀայկ Նավասարդյան

Ադրբեջանական լրատվամիջոցները կրկին կեղծ տեղեկություն են տարածում, թե Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանին թիրախավորել են՝ խոցելով ինչ-որ մեքենաների շարասյուն, որի մեջ է եղել նաև Արցախի նախագահին սպասարկող մեքենան:

«Միանշանակ կարող եմ հաստատել, որ թե՛ առաջին անգամ, թե՛ երկրորդ անգամ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը, և ադրբեջանական քարոզչամեքենան փորձում է արդեն սին տեղեկություններով, լուրերով ուրախացնել սեփական հանրությանը՝ փորձելով այդկերպ ցույց տալ, որ ռազմաճակատում ունի որոշակի հաջողություններ, բայց վերջին օրերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զորքն ունի բավական մեծ դժվարություններ, և հայկական զինուժի կողմից պատասխան հարվածները բավական անդառնալի են ադրբեջանական զորքի համար»,- ասել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

Նրա խոսքով՝ հանրապետության նախագահի հետ ամեն ինչ նորմալ է, նման դեպք իրականում տեղի չի ունեցել, և ԱՀ նախագահը լիարժեքորեն կատարում է իր պարտականությունները։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում