Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին նյութերը ՀՔԾ-ում են

ԱԱրման Գալոյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և Ադեկվադ կուսակցության հիմնադիր Արթուր Դանիելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին նյութեր են նախապատրաստվել, որոնք գլխավոր դատախազի հանձնարարությամբ փոխանցվել են ՀՔԾ: Քրեական գործ այս պահին հարուցված չէ՝ գլխավոր դատախազն է հայտնում:

Տեղի ունեցած միջադեպն ատելության խոսքի ու բռնության կոչերի տարածման հետևանք է, այսօր հայտատարել է Իմ քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը և նշել, որ իրենց քաղաքական թիմը մերժում է բռնությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում