Ողջ աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերն աճել են

Հարևան Իրանում, պաշտոնական հաղորդագրության համաձայն, կորոնավիրուսով վարակվածների թիվը 47 է, մահացել է 12 մարդ: Վրաստանի կառավարությունը որոշել է ժամանակավորապես փակել օդային հաղորդակցությունը Իրանի հետ: Վրաստանին նախորդել էին Պակիստանը, Թուրքիան, Աֆղանստանը: Իրանի իշխանությունները, սակայն, կոչ են անում եղած տեղեկությունները չուռճացնել և ավելորդ խուճապի չմատնվել:

Վերջին շրջանում կորոնավիրուսով վարակվածների թիվը ավելացել է նաև Իտալիայում: Երկրում հետաձգվել են ֆուտբոլային խաղերը, Վենետոյի իշխանությունները չեղարկել են հայտնի կառնավալը, Միլանի «Լա Սկալա» օպերային թատրոնը նույնպես հետաձգել է ներկայացումները:

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում