Վարչապետը չի խախտել Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը. Բադասյան

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում տեղի ունեցած ասուլիսում չի խախտել Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի անմեղության կանխավարկածը,- ասել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը լրագրողների հետ ճեպազրույցում:

«Ոչ, ես հետևել եմ վարչապետի՝ Կապանում ունեցած ելույթին, նա հղում է կատարել մեղադրանքին և հետո՝ մեղադրանքի բովանդակությանը»,- նշել է նա։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 25-ին Կապանում հրավիրված մամուլի ասուլիսին հայտնել է, որ Սահմանադրական դատարանը օկուպացվել է Հրայր Թովմասյանի և մի խումբ անձանց կողմից, իսկ հունվարի 27-ին Ֆեյսբուքում՝ ուղիղ եթերի ընթացքում, հայտնել է, որ անառարկելի փաստ է այն, որ Հրայր Թովմասյանն Ազգային ժողովում ՍԴ նախագահ է ընտրվել կեղծիքի միջոցով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում