Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել են Իտալիայի փոխվարչապետ և արտգործնախարար Անտոնիո Տայանիին: Իտալացի պաշտոնյան հայտարարել է, որ իր երկիրը բարձր է գնահատում և աջակցում է երկխոսությանը, որը տանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության:
Տայանիի խոսքով՝ Երևանի և Բաքվի միջև հաստատված խաղաղությունը նաև նպաստում է տարածաշրջանի զարգացմանը և պայմաններ կստեղծի տարածաշրջան իտալական մեծածավալ ներդրումներ ներգրավելու համար: Իտալիայի արտգործնախարարը նաև նշել է, որ Ադրբեջանի հետ համագործակցության առաջնահերթ ուղղություններից է էներգետիկան, սակայն նպատակ կա ընդլայնելու տնտեսական կապերը այլ ոլորտներում ևս:
Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսաշարում:













