ՓԾ տնօրենն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցչին․ քննարկվել են համագործակցության հարցեր

Նոյեմբերի 6-ին ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության տարածաշրջանային գրասենյակի աղետների և հումանիտար արձագանքման բյուրոյի տնօրեն Բրայան Բրեուհաուսին։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից:

Արամ Ղազարյանը բարձր է գնահատել ԱՄՆ-ի հետ ձևավորված գործընկերային հարաբերությունները՝ ընդգծելով արտակարգ իրավիճակներին պատրաստվածության և արձագանքման կարողությունների զարգացման, ինչպես նաև միջազգային փորձի ներգրավման կարևորությունը։

Կարևորվել են համայնքների դիմակայունության և պատրաստվածության ամրապնդումը, մասնագիտական փորձի փոխանակումն ու համատեղ նախաձեռնությունների իրականացումը։

Բրայան Բրեուհաուսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով Հայաստանի ՆԳՆ Փրկարար ծառայության հետ համագործակցության կարևորությունը։

Հանդիպմանը քննարկվել են մասնագիտական վերապատրաստումների, համատեղ ուսումնավարժությունների կազմակերպման, ինչպես նաև միջազգային փորձի հիման վրա արդյունավետ լուծումների ներդրման և արտակարգ իրավիճակներին արդյունավետ արձագանքման ուղղությամբ համագործակցության ընդլայնման հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում