Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այցելել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի «Մայիսի 28», «Հիդրոշինարարների» և Կարեն Դեմիրճյանի անվան զբոսայգիներ: «Մայիսի 28» զբոսայգու տարածքում գտնվող 13 հողամաս դատախազության ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումների հիմքով արդեն վերադարձվել է համայնքի տիրապետմանը։ «Հիդրոշինարարների» զբոսայգին Սիսիան համայնքին վերադարձվել է ամբողջությամբ: Գլխավոր դատախազը կարևորել է, որ այգիների տարածքները վարձակալած անձինք կամավոր վերադարձնում են դրանք:
Մանրամասները՝ Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում:












