Բահրեյնում ընթացող անվտանգության գագաթնաժողովում Եգիպտոսի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի նոր էսկալացիան կարող է ավելի ավերիչ լինել և լուրջ հետևանքներ ունենալ։ Միմյանց վրա հարձակումները շարունակել են Ռուսաստանը և Ուկրաինան։ ԱՄՆ նախագահը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ չի դիտարկում։ Թրամփի խոսքով՝ Մոսկվայի և Կիևի միջև համաձայնության կնքումը մոտ է։
Օրվա միջազգային զարգացումները կներկայացնի Սյուզաննա Չրաղյանը։












